«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է. բոլորին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների, հյուրանոցների պատասխանատուներ»,- ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի երբեմնի տնօրեն Գևորգ Սիմոնյանին (որն աշխատեց ընդամենը 1 ամիս` ԲԿ-ի տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով), ապա այրվածքաբանականի տնօրենն էր:
Սիմոնյանն օրերս բավական «էկզոտիկ» պատմության մեջ է ընկել: Նա «Սրբ Մարիամ Աստվածածին» ծննդատան տարածքում ձեւավորված կարանտինի պատասխանատուն է, հիվանդանոց մտնելիս ոստիկանը դարպասի մի դուռն է բացել, նա վրդովվել է, թե ինչու 2 դուռն էլ չես բացում, ոստիկանը, չճանաչելով, ասել է` քեզ պետք է, դու բացի։