f

Անկախ

Ես, Արթուր Սարգսյանը և Առուշ Առուշանյանը դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ․ Աննա Գրիգորյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝  չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետեւ Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Մենք կապվեցինք նրա հետ, եւ նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաեւ, որ տարաձայնություններ են եղել իր եւ կուսակցության ղեկավարության միջեւ, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաեւ, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։

«Ես՝ անձամբ, եւ Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաեւ Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թեւը դուրս է եկել կուսակցությունից»,- ասաց Գրիգորյանը՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել, երբ վերադառնա Հայաստան։

Խոսեցինք նաեւ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: Նա ասաց, որ դադարեցրել են Աննա Գրիգորյանի ու Արթուր Սարգսյանի անդամակցությունը կուսակցությանը: «Իրենց առաջարկվել է` դիմում գրեն, դուրս գան, իրենք էլ գրել` դուրս են եկել, ինչպես եղավ Մանվել Փարամազյանի դեպքում»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նշենք, որ Աննա Գրիգորյանն առաջին անգամ պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ 2020 թ. դեկտեմբերին, երբ Սյունիքից ընտրված Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դրեց: Սակայն մինչ խորհրդարան մտնելն արդեն հայտարարել էր, որ դուրս է գալու «Իմ քայլից» եւ հանդես է գալու որպես ընդդիմադիր հայացքներով անկախ պատգամավոր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Աննա Գրիգորյան Առուշ Առուշանյան Արթուր Սարգսյան Հայաստան «Վերածնվող Հայաստան» կուսակցություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին