Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Türk-ի եթերում չի բացառել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման հնարավորությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
"Միգուցե. Քաղաքականության մեջ վիրավորանք և դժգոհություն չկա», - РИА Новости գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը։
Ավելի վաղ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում օդային գործողություն իրականացնելու որոշումը, ասել էր, որ Անկարան իրավունք ունի իր հայեցողությամբ լուծել անվտանգության խնդիրները։
Նա նաեւ նշել է, որ Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում գործողությունները «միայն սկիզբն են»։