f

Անկախ

Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը


Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Schmidt Futures բարեգործական նախաձեռնության և Rhodes Trust կրթական բարեգործական ծրագրի հետ, հայտարարում է Rise Global Challenge 2023-ի դիմումների մեկնարկը հայ պատանիների համար։
Rise-ը համաշխարհային ծրագիր է, որը բացահայտում է 15-ից 17 տարեկան փայլուն երիտասարդների և աջակցում է նրանց ողջ կյանքի ընթացքում` հասարակության և մարդկության առջև դրված մարտահրավերները լուծելուն ուղղված նրանց նախագծերի իրագործման ճանապարհին։ Rise Challenge-ի շրջանակում Rise-ը տասնյակ հազարավոր դիմորդներից կընտրի 100 հաղթողների: Հաղթողներն օգտվում են Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտի և իր կնոջ` Վենդի Շմիդտի կողմից 1 միլիարդ դոլար արժողությամբ բարեգործական նվիրատվությունից, որը տրամադրում է համալսարանական կրթաթոշակներ, տեխնոլոգիական փաթեթներ, ամբողջությամբ ֆինանսավորվող հրավեր` Rise գագաթնաժողովին, մենթորություն, կարիերայի զարգացման հնարավորությունների հասանելիություն, սոցիալական ձեռնարկություն հիմնելու բյուջե և ավելին։
Rise-ը գիտի, որ տաղանդը բաշխվում է հավասարապես, բայց հնարավորությունը` ոչ, այդ իսկ պատճառով համագործակցում է 30-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ, այդ թվում` Թումոյի, Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC), Մանչեսթեր Յունայթեդ հիմնադրամի, Teach for All-ի, Amideast-ի և Լատինական Ամերիկայի Leadership Academy-ի հետ` ուսումնասիրելու աշխարհը, գտնելու փայլուն երիտասարդների, որոնք լի են ավելի լավ աշխարհ կառուցելու խանդավառությամբ:
«Rise-ը, որի առաքելությունն է տաղանդներ փնտրելն ու զարգացնելը, հպարտ է միավորվել Թումոյի հետ` Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տաղանդավոր երիտասարդների գտնելու և աջակցելու գործում: Մենք փնտրում ենք երիտասարդների, որոնք ունեն ներուժ` միասին ծառայելու մարդկությանը իրենց ամբողջ կյանքի ընթացքում»,- ասում է Rise-ի գործադիր տնօրեն Մարկ Գերմանը:
«Մենք ուրախ ենք համագործակցել Rise ծրագրի հետ`  աջակցություն տրամադրելու այն սերնդին, որը կառուցելու է ավելի լավ աշխարհ։ Rise-ի միջոցով հայ պատանիները կարող են օգտվել բազմատեսակ ռեսուրսներից և հնարավորություններից: Ծրագրի շրջանակում փնտրում ենք 15-ից 17 տարեկան երիտասարդների, որոնք ցանկանում են ստեղծել հանրային նշանակություն ունեցող նախագիծ` լուծելու մարդկության առջև դրված խնդիրները և ձեռնոց նետելու գլոբալ մարտահրավերներին»,- նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
Իր ստեղծման օրվանից Rise-ը իր համայնք է ընդունել ավելի քան 150,000 մասնակիցների 170-ից ավելի երկրներից և ընտրել է 200 հաղթողների՝ 69 երկրներից. հաղթողները հանդես են եկել ծրագրերով զանազան թեմաներով` կրթությունն ավելի մատչելի դարձնելուց մինչև գլոբալ տաքացումը մեղմելն ու քաղցկեղի առավել արդյունավետ հայտնաբերման գործիքներ մշակելը: Schmidt Futures-ը բարեգործական նախաձեռնություն է, որը միավորում է տաղանդավոր մարդկանց մի հարթակում, որտեղ նրանք հիմնավորում են իրենց գաղափարները և տրամադրում լուծումներ գիտության և հասարակության համար դժվարին խնդիրներին։
Rise-ի հաղթողները կստանան անհատական ​​և ճկուն աջակցություն ամբողջ կյանքի ընթացքում՝ իրենց նպատակներին հասնելու համար: Ծրագիրը միտված է խրախուսելու հասարակության ծանր խնդիրները լուծելու համար նորարարական լուծումներ տվող նախագծերը: Rise-ը բոլոր դիմորդներին, անկախ հաղթելու հանգամանքից, ներառում է իր գլոբալ ցանցում, տրամադրում է անվճար առցանց դասընթացներ և գործընկերների կողմից տրված հնարավորություններ:
 
Rise-ի բոլոր հաղթողները ստանում են հետևյալ աջակցությունը.
  • Մասնակցություն գագաթնաժողովին. ամբողջությամբ ֆինանսավորվող, երեք շաբաթ տևողությամբ գագաթնաժողով Rise Global Winner խմբի այլ անդամների հետ:
  • Համաշխարհային հաղթողների ցանց. հնարավորություն միանալ Rise Global Winners ցանցին և դրա միջոցով միավորվել միանման հետաքրքրություններ ունեցող անձանց հետ, ստանձնել գործնական պարտավորություններ, գործարկել ձեռնարկություններ և համագործակցություններ:
  • Խորհրդատվություն և մասնագիտական կողմնորոշման աջակցություն. 
    խորհրդատվություն և աջակցություն համալսարան դիմելու և մասնագիտություն ընտրելու հարցում։
  • Ծրագրավորում. մասնագիտացված ծրագրերի, դասընթացների և այլ հնարավորությունների հասանելիություն Rise-ի գործընկերների միջոցով:
  • Բարձրագույն կրթության կրթաթոշակներ. չորս տարվա հետբուհական կրթաթոշակ ցանկացած հավատարմագրված համալսարանում՝ ներառյալ ուսման վարձը և կենսաթոշակը՝ հիմնված կարիքի և ֆինանսական օժանդակության առկայության վրա:
  • Տեխնոլոգիա. տեխնոլոգիական փաթեթ՝ օրինակ համակարգիչ կամ պլանշետ, որոնց տրամադրումը որոշվում է տարեկան կտրվածքով:
Ի հավելում վերոնշյալին` Rise-ի հաղթողները կարող են դիմել հետևյալ արտոնությունների համար.
  • Գործընկերների ցանց. ծանոթացում պոտենցիալ գործընկերների հետ, միջնակարգ կրթության կրթաթոշակներ, պրակտիկաներ և այլ հնարավորություններ՝ Rise ցանցի մաս կազմող գործընկերներից:
  • Ֆինանսավորման հնարավորություններ. ֆինանսավորում՝ փորձարկելու նորարար գաղափարներ, որոնք կլուծեն տեղական համայնքների կամ ամբողջ աշխարհի հիմնային խնդիրները` սկսած սոցիալական ձեռնարկատիրության նախնական ներդրումից մինչ դրամաշնորհ շահույթ չհետապնդող ընկերություն հիմնելու համար:
  • Կրթության աջակցություն. կրթաթոշակային ծրագրեր մագիստրատուրա և ասպիրանտուրա անցնելու համար։
«Մենք նախատեսում ենք կազմակերպել առցանց և դեմառդեմ հանդիպումներ բոլոր հետաքրքրված թեկնածուների և նրանց ծնողների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք նրանց հասկանալ և կողմնորոշվել դիմելու գործընթացում»,- նշել է Բեկոր Փափազյանը՝ հավելելով․ «Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդները միանան Rise համայնքին և հասնեն իրենց առավելագույն ներուժին»:
Ինչպե՞ս դիմել
Առցանց հայտերը բաց են Rise կայքում և հասանելի են մինչև 2023 թվականի հունվարի 25-ը, տեղական ժամանակով ժամը 20:59-ը:
Rise 2023-ը բաղկացած է երեք փուլից՝
Ներկայացում. Դիմորդները պատմում են իրենց մասին՝ տեսանյութերի միջոցով, ստեղծում են անհատական ​​նախագիծ, որը ցույց է տալիս իրենց տաղանդը և օգուտ բերում իրենց համայնքներին, և, ի թիվս այլ գործողությունների, ուսումնասիրում են մյուս հայտատուների նախագծերը։
Հարցազրույց. Rise-ն ընտրում է մինչև 500 եզրափակիչ մասնակցի, որոնք անցնում են «Ֆինալիստների ​​օրեր» փուլով, որտեղ էլ ցուցադրում են իրենց շարժառիթները, խնդիրներ լուծելու կարողությունները և թիմային աշխատանքի հմտությունները նորարարական հարցազրույցի ձևաչափով:
Համաշխարհային հաղթողների ընտրություն. Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից Rise-ն ընտրում է 100 հաղթողների, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ստանալու են աջակցություն՝ ծառայելու մարդկությանը:
***
Rise-ի մասին
Rise-ը գտնում է փայլուն մարդկանց, որոնք ունեն հնարավորությունների կարիք և աջակցում է նրանց ամբողջ կյանքի ընթացքում` հանրությանը ծառայելու իրենց ճանապարհին: Ծրագիրը 15-ից 17 տարեկան երիտասարդների համար է և առաջարկում է արտոնություններ՝ ներառյալ կրթաթոշակներ, մենթորություն, կարիերայի զարգացման հնարավորությունների հասանելիություն, ֆինանսավորում և ավելին` քանի դեռ աշխարհով մեկ հաղթողները աշխատում են մարդկության ամենահրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Rise-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://tumo.org/rise
Թումոյի մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-ից 18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական հարթակ է։
Թումոյի կրթական ծրագիրը  բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների ընթացքներից , որոնք ընդգրկում են բավականին լայն շրջանակ՝ ներառելով տեխնոլոգիան ու դիզայնը, համակարգչային ծրագրավորումը, անիմացիան, խաղերի մշակումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, եռաչափ մոդելավորումը, ստեղծագրությունը, ֆիլմարտադրությունը, գրաֆիկական դիզայնը և շատ ավելին։
Ավելի քան 20 հազար ուսանող ներկայումս հաճախում է Հայաստանում Թումո կենտրոններ։ Վերջին տարիներին Թումո կենտրոններ են բացվել նաև Փարիզում, Բեռլինում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, Լիոնում և Ցյուրիխում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է բացել կենտրոններ ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Պորտուգալիայում, Բրազիլիայում և Անգոլայում:
 
Մամուլի հաղորդագրության հայերեն և անգլերեն տարբերակները կարող եք ներբեռնել այստեղ, իսկ պաստառը` այստեղ:

Թումո Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին