f

Անկախ

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողություն կսկսի երկրի համար ամենահարմար պահին


Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները՝ արագ հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, որոնք ներգրավված են ահաբեկչություններում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում, գրում է Անադոլու գործակալությունը։ Նա կրկին խոսել է նոյեմբերի 13-ի Ստամբուլի պայթյունից ու նշել, որ հետաքննությունը բացահայտել է դրա կազմակերպիչներին։ «Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործունեության հնարավորությունների թուլացման ֆոնին PKK-ի զինյալները դիմում են մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծմանը»,- ասել է Էրդողանը։

Նրա պնդմամբ՝ որոշ երկրների հավաստիացումներն իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից Թուրքիայի դեմ սպառնալիքի անթույլատրելիության մասին մնում են զուտ խոսքեր։

«Եթե Սիրիայի հարցով պայմանավորվածությունների կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները սահմանամերձ տարածքները ահաբեկիչներից մաքրելու մասին, ապա Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն վերացնել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան կսկսի ցամաքային «հակահաբեկչական օպերացիա» երկրի համար ավելի հարմար ժամանակ։ «Հակաահաբեկչական գործողությունները ռազմաօդային ուժերի, հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ միայն սկիզբն են»,- ընդգծել է նա։

Ի դեպ, Էրդողանը Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրքական բանակի գործողությունների պատճառով, քանի որ Անկարան, իբր, հարգում է հարևանների տարածքային ամբողջականությունը։

Չնայած այս հայտարարություներին՝ կիրակի Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործողություն էին իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում, որի հետևանքով սպանվել են նաև տասնյակ խաղաղ բնակիչներ։ 
 

Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում Թուրքիա Սիրիա

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին