f

Անկախ

«Էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու». կառավարությունը հաստատեց՝ ՀՀ-ում ստեղծվում է ՆԳ նախարարություն


Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում  եւ հարակից օրենքներում, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց. «Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե  խորհրդարանական, թե հասարակական վերահսկողություն,ինչպես նաեւ այն կդառնա ոլորտում բարեփոխումներ իրականացնողն ու պատասխանատուն: ՆԳՆ-ն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն:

Նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների  կառավարում եւ հումանիտար հարցեր»:

Նրա խոսքով, ծառայությունների ղեկավարները նշանակվելու են ՀՀ վարչապետի կողմից,  տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ՝  նշանակվելու ու ազատվելու են կրկին վարչապետի կողմից։

Նախատեսվում է դադարեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ։ Այդ 4 ամսում կառավարության կազմում նախարարների թիվը կլինի 13, որից հետո նորից կվերադառնան 12 նախարարի սկզբունքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց նախագծի ընդունումը. «Այս փոփոխության հեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն ու նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է, սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը հետապնդում ենք։ Իրականում, այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու», - նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝  Հայաստանը պետք է միշտ ձգտի բոլոր ոլորտներում լինել լավագույն սանդղակներում. «Մենք պետք է շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար», - ընդգծեց Փաշինյանը։

Կարգավորումներով՝ ՀՀ ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, նաև՝ Անվտանգության խորհրդի անդամ։

Հայաստան ՀՀ Կառավարություն Գրիգոր Մինասյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին