f

Անկախ

Լիլիթ Դալլաքյան. «Սաների հաղթանակից հետո վայելում ենք քրտնաջան աշխատանքի արդյունքը, երջանկությունը, փառքը ու պատիվը»


Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած քիք-բոքսի WORLD O-SPORT CHAMPIONSHIP  առաջնությունում, որին մասնակցում էր 21 երկրի 360 մարզիկ, 51 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 3 մենամարտ անցկացնելով չեմպիոն հռչակվեց 14-ամյա Վահե Հովհաննիսյան՝ նվաճելով ոսկե մեդալ և ոսկե գավաթ, ինչպես նաև չեմպիոնական գոտի՝ լավագույն տեխնիկայի համար: 
Ուրախալի է, որ Վահեի անձնական մարզիչն է գործող մարզուհի, թե՛ բռնցքամարտում, թե՛ քիք-բոքսում լուրջ հաջողություններ գրանցած, աշխարհի չեմպոին Լիլիթ  Դալլաքյանը։
Անկախի հետ զրույցում այս անգամ որպես մարզիչ Լիլիթը կիսվում է տպավորություններով, խոսում մարզչական աշխատանքի պատասխանատվության և դրական կողմերի մասին։


-Շնորհավորում ենք Ձեր սանի՝ Վահե Հովհաննիսյանի հաղթական արդյունքեր գրանցելու կապակցությամբ։ Մարչզական աշխատանքով ինչպե՞ս սկսեցիք զբաղվել։
-Շնորհակալ եմ։ Մարզչական աշխատանքով զբաղվել եմ  իմ մարզչի` Վարդան Աբգարյանի երկրից գնալուց հետո: Երեխաները սկսեցին մարզվել իմ և մեր մյուս մարզիչ՝ Եղիշե Սադյանի գլխավորությամբ։ Մինչ այդ էլ երբեմն  մարզումները մենք էիք անցկացնում։ Վարդան Աբգարյանը մեզ մպատրաստել է ամեն պարագայում գործելու, ամեն ինչի պատրաստ լինելու։ Այդ իսկ պատճառով բավական հեշտ ընտելացանք և հետո, երբ ունեցանք հաղթանակներ, էլ ավելի ոգևորվեցի, ինչպես իմ հաղթանակների ժամանակ էի ոգևորվում:


-Որքա՞ն ժամանակ է զբաղվում եք մարզչական աշխատանքով, որտե՞ղ և ի՞նչ մարզումներ եք անցկացնում։
-Ինչպես նշեցի, դեռ տարիներ առաջ երբեմն իմ թիմակիցների մարզումերը ես եմ անցկացրել, սակայն լիարժեք մարզչական աշխատանքով զբաղվում եմ 2 տարի:
Անցկացնում եմ բռնցքմարտի և քիք-բռնցքամարտի անհատական և թիմային մարզումներ։ Շատերն ինձ բռնցքամարտով են ճանաչում, բայց գաղտնիք չէ, որ ես զբաղվել եմ նաև քիք-բռնցքամարտով և ունեցել եմ բազում հաղթանակներ, ընդհուպ մինչև աշխարհի չեմպիոնություն:
Մարզումներն անցկացնում եմ Armenian Power Club -ում, որը գտնվում է Երազ բնակելի թաղամասում, Ադոնցի 4/3 հասցեում և Ավանի Դուրյան թաղամասում:
Նշեմ նաև,որ նաև բռնցքամարտի միջազգային կարգի ռեֆերի եմ և քիք-բոքսինգի մրցավար:


-Երեխաների հետ աշխատանքի հաճելի, բայց նաև դժվար  կողմերի մասին կխոսե՞ք։
-Անչափ հաճելի է, երբ քո մարզումները տալիս են իրենց պտուղները, երբ տեսնում ես, որ կարողացել ես պատրաստել այնպիսի մարզիկներ, որոնք կարողանում եմ միջազգային մրցաշարերում հաղթանակներ տոնել, չեմպիոն դառնալ։  Երբ Վահե Հովհաննիսյանը հռչակվեց քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոնը, կրկնակի ոգևորվեցի։ Աննկարագրելի է զգացողությունը, երբ  աշակերտդ է բարձրացնում մեր դրոշը և հնչեցնում  հիմնը: Վստահ եմ՝ փորձ ունեցող մարզիչները կհասկանան։ Կարծես ես հաղթանակ տոնած լինեմ։
Քանի որ դրական մարդ եմ, նախ խոսեմ մարզչական աշխատանքի դրական կողմերից։ Թեպետ գործող մարզիկ եմ, պետք է մշտապես մարզվեմ,  սակայն ինձ համար մարզչական ախատանքն ունի  իր դրական կողմը։ Մարզիկերի հետ աշխատելով, զրոյից պատրաստելով՝ մտովի ես նույնպես վերապատրաստվում եմ, երբեմն նորեկների հետ կանգնում եմ հայելու առաջ և նրանց ցույց տալով ճիշտ աշխատանքը՝ բարելավում եմ իմ մարզական վիճակը։ Կողքից տեսնելով նրանց սխալները և ցույց տալով ճիշտը՝ հետագայում այդ սխալները թույլ չեմ տալիս։
Արդյունքում փորձս փոխանցում եմ նրանց և զրոյից կրկնելով բռնցքամարտի՝ այսպես ասած «Այբբենարանը»՝ բարելավում եմ նաև իմ տվյալները:


-Ձեր սանը՝ Վահե Հովհաննիսյանը, պատվաբեր ելույթներ ունեցավ Մոսկվայում՝ նվաճելով հաղզթողի կոչումը։ Պատասխանատվություն զգու՞մ եք որպես մարզիչ սաների ելույթների ժամանակ․ կա՞ անհանագստություն, հուզմունք, ուրախություն։
-Մոսկվայում նոյեմբերի 2-7-ը կայացած WORLD O-SPORT CHAMPIONSHIP առաջնությանը 14-15 տարիքային խմբում 51 կգ քաշային կարգում, Low-Kick ոճում 3 փայլուն հաղթանակի արդյունքում  հաղթողի և լավագույն տեխնիկայի տիտղոսը նվաճեց իմ սանը՝ Վահե Հովհաննիսյանը: Չեմ կարող չնշել մյուս մարզիչ՝ Եղիշե Սադյանին և մեր գլխավոր մարզիչ՝ Վարդան Աբգարյանին, քանի որ նրանք նույնպես մեծ աշխատաք ունեն այս նվաճման մեջ։ Ի դեպ, մինչ մրցաշարը, Վահեն տասնօրյա հավաք է անցկացրել Ռուսաստանի Դաշնությունում «Արսենալ» ասոցիացիայի նախագահ, Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիաի փոխնախագահ, ավագ մարզիչ Վարդան Աբգարյանի գլխավորությամբ:
Իհարկե, մեծ է պատասխանատվությունը, քանի որ ես եմ պատրաստել նրան այս «պատերազմին», և վերջին խոսքն իմն է, որ, այո՛, մարզիկը լիովին պատրաստ է և կարող է մանակցել մրցաշարին: Եթե մարզիկը անպատրաստ գնա որևէ մրցաշարի, բոլորս հասկանում ենք, որ դա կարող է ճակատագրական լինել:
Եվ ես որպես մարզիչ մարզիկին թույլ եմ տալիս մասնակցել որևէ մրցաշարի միայն 100-%անոց պատրաստ լինելու դեպքում, քանի որ մրցաշարերի ենք գնում միմիայն ոսկու հետևից, և մինչև մրցման գնալը, արդեն նրանք մարզումների ընթացքում հաղթած գնում են՝մրցմանը իրենց հասանելիքը ստանալու, իսկ հաղթանակից հետո վայելում ենք այդ քրտնաջան աշխատանքի արդյունքը, երջանկությունը, փառքը ու պատիվը:


-Կարողանու՞մ եք լիարժեք համատեղել մարզիկի կարիերան և մարզչական աշխատանքը։
-Ինչպես քիչ առաջ նշեցի, այս աշխատանքի մեջ կա նաև իր դրական կողմերը, վերպատրստվում և բարելավում եմ իմ մարզական տվյալները:
Եվ ցանկացած պարագայում միշտ գտնում եմ ժամանակ իմ անհատական մարզումների համար:
Ես դեռ գործող մարզիկ եմ, մշտապես ինձ պահում եմ մարզական վիճակում՝ անընդհատ բարելավելով թե՛ տեխնիկական և՛ թե ֆիզիկական տվյալներս, քանի որ շուտով ես ինքս պիտի բարձրացնեմ իմ դրոշը և հնչեցնեմ մեր օրհներգը:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Մի կարևոր  նորություն եմ ուզում հայտնել, որին բուռն մասնակցություն ունեմ նաև ես։Armenian Power Club-ում  աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը սկսել է իր «Team Darchinyan»  դասընթացները։ Անցկացվումեն  Grand Master դասընթացներ Վիկ Դարչինյանի գլխավորությամբ:
Բռնցքամարտի լեգենդի կողմից որակավորում ստացած մարզիչները դասընթացից հետո միանում են թե՛ անհատական, թե՛ թիմային մարզումներին:
Սա շատ մեծ հնարավորոթյուն է թե՛ իմ, թե՛ բոլոր մասնակիցների համար։ Օգտվելով առիթից՝ բոլոր ցանկացողներին հրավիրում Երազ թաղամաս, Ադոնցի 4/3՝ գրանցվելու դասընթացներին:

քիք բոքս քիք-բոքս, Լիլիթ Դալլաքյան բռնցքամարտ Սպորտ հաղթանակ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին