44 օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը գտնվում է «տեղեկատվական զնդանում». ֆեյսբուքյան հարթակում որևէ օգտատեր, ով կատարում է Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակում,կամ կիսվում է նրա լուսանկարով՝ արգելափակվում է։ Մեր պնդմամբ՝ սա ադրբեջանական պետական տեղեկատվական քարոզչության արդյունք է, որին պետք է պետական մակարդակով տրվի պատշաճ պատասխան.
Նախաձեռնող խումբ
Նախաձեռնությունը իրականացվում է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի շուրջ 30 երիտասարդների կողմից։
Օրվա գրաֆիկ
25.11. 22թ.
11.00- հավաք Ազատության հրապարակում
11.30 – Հյուսիսային պողոտայով երթ դեպի Հանրապետության հրապարակ
12.30- պահանջագրի հանձնում ՀՀ վարչապետի աշխատակազմին
13.00- քայլերթ դեպի Եռաբլուր
15.00- հարգանքի ցերեկույթ Մոնթե Մելքոնյանի շիրիմի մոտ։
Կարին Տոնոյանից