ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին Արիության շքանշանով է պարգևատրել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, արիության և անձնուրացության համար պետության ղեկավարն իր հրամանագրով լրագրող, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին պարգևատրել է Արիության շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Պեգովը Wargonzo թելեգրամյան ալիքի հիմնադիրն է։ Հոկտեմբերին Պեգովը հոսպիտալացվել էր Դոնեցկի մերձակայքում՝ ոտքի վնասվածքով։