f

Անկախ

Շոլցը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածները


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել դադարեցնել հրթիռային հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ։ Քաղաքական գործչի խոսքերը Twitter-ում մեջբերել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը, գրում է korrespondent-ը։

«Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ հրթիռային ահաբեկչությունը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նախօրեին ելույթ ունենալով Բունդեսթագում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում՝ կանցլերը խոստացել էր Ուկրաինայի Զինված ուժերին անհրաժեշտ սպառազինություն մատակարարել այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Ռուսաստանի սկսած պատերազմը։

«Հենց այս կառավարությունն է, հակառակ տասնամյակների պետական պրակտիկայի, որոշել աջակցել Ուկրաինային զենքով, որն անհրաժեշտ է նրա ամենօրյա խիզախ պաշտպանական պայքարում: Եվ մեր ամենամոտ դաշնակիցների հետ ուս ուսի տված դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել այս անիմաստ, դաժան, հանցավոր պատերազմը»,- Շոլցի խոսքերն է մեջբերում DW-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ռուսական զորքերը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն էին իրականացրել, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման ամբողջ Ուկրաինայում։ Հարձակման են ենթարկվել Կիևի, Վիննիցայի, Լվովի և Զապորոժիեի շրջանների բնակելի շենքերը, ՋԷԿ-երը, ջերմակայանները և էլեկտրական ենթակայանները։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն արձակված շուրջ 70 հրթիռից ոչնչացրել է հինգ անօդաչու թռչող սարք և 51 հրթիռ։ 

 

Օլաֆ Շոլց Ռուսաստան Ուկրաինա հրթիռակոծություն Աշխարհում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին