Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին. երկու կողմից տուն է վերադարձել 50-ական մարդ:
Ինչպես գրում է currenttime.tv-ն, ուկրաինական կողմից այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ռուսական կողմից՝ ՌԴ ՊՆ-ն, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Երմակը հայտնել է, որ Ուկրաինան հայրենիք է վերադարձրել 20 ազգային գվարդիականի, Ուկրաինայի զինված ուժերի տասը զինծառայողի, 12 ծովային հետևակայինի, վեց սահմանապահի և տարածքային պաշտպանության ուժերի երկու մարտիկի։
Մեկ օր առաջ Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում էին անցկացրել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինա է վերադարձել 36 մարդ՝ մեկ քաղաքացիական և 35 զինվորական։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 35 ռուս զինծառայողների վերադարձի մասին։