f

Անկախ

Ջրի սակագինը 20 դրամով բարձրացնելուց հետո հայտարարում էին, թե 10 տարի սակագինը կայուն կլինի, բայց էլի չեղավ. 168․am


Օգոստոսին «Վեոլիա ջուրը» հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագները ճշգրտելու և բարձրացնելու վերաբերյալ։ Գործող 200 դրամի փոխարեն՝ բնակչության հիմնական խմբերի համար առաջարկվեց սակագինը դարձնել 209 դրամ, գրում է 168.am-ը:

Մինչև այս ամսվա վերջ Հանձնաժողովը պիտի հաստատի նոր սակագները, որպեսզի արդեն հաջորդ տարվա հունվարից դրանք մտնեն ուժի մեջ։

Ամիսներ շարունակ քննարկելուց և ուսումնասիրելուց հետո Հանձնաժողովի աշխատակազմը գրեթե նույնությամբ հանգել է այն սակագնին, ինչ առաջարկել էր ընկերությունը։ «Վեոլիա ջուրն» առաջարկել էր 209 դրամ, Հանձնաժողովը կանգնել է 208,42 դրամի վրա՝ 1 խորանարդի համար։

Սոցիալապես անապահովների դեպքում հաշվարկվել է նույն սակագինը՝ 180 դրամ։

Սա նշանակում է, որ բնակչության մյուս խմբերի խմելու ջրի սակագինը հաջորդ տարվա սկզբից կբարձրանա ևս 8,42 դրամով։ Այն պարագայում, երբ անցած տարի 20 դրամով բարձրացնելուց ու կառավարման պայմանագիրը հերթական անգամ վերանայելուց հետո, հայտարարում էին, թե առաջիկա 10 տարիներին սակագները կայուն կլինեն։

Սպասվող հերթական 8,42 դրամանոց ավելացումը հազիվ թե առնչություն ունի սակագնային կայունության հետ։ Կապ չունի, որ կառավարությունը մտադիր է իր վրա վերցնել սակագնի բարձրացման բեռը։ Այդ մասին ոչ վաղ անցյալում ակնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

«Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,- հայտարարեց Հանձնաժողովի նախագահը։

Օրերս էլ նման մի հայտարարություն արեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար»։

Թվում է, թե դրանով հարցը լուծվում է, բայց այդպես չէ. անկախ նրանից՝ կառավարությունը կսուբսիդավորի՞ ջրի սակագինը, թե՞ ոչ, այն միևնույն է, բարձրանալու է։ Ու եթե մեկ տարի հետո որոշվի դադարեցնել սուբսիդավորումը, այդ գինը վճարելու են սպառողները։ Դա ավելանալու է սակագների հաջորդ ճշգրտումներին, որոնց արդյունքում դրանք սովորաբար միայն բարձրանում են։

Խաբկանք է, երբ ասում են, թե սակագների բարձրացում տեղի չի ունենում։ Լավագույն դեպքում ընդամենը մեկ տարով հետաձգվում է սպառողների վրա դրա ազդեցությունը։

Այդ ազդեցությունը երևալու է հետագայում, երբ սակագները կսկսեն ավելի կտրուկ բարձրանալ։

Դժվար չէ պատկերացնել, թե այսպես շարունակվելու դեպքում, ինչ է սպասվում ջրի սակագներին հետագա 8-9 տարիներին։ Եվ սա այն պարագայում, որ կառավարությունն արդեն որերորդ անգամ վերանայում է ջրամատակարարման համակարգի կառավարման պայմանագիրը, ամեն անգամ վերանայումից հետո հայտարարում է, որ հաջողվել է արդյունավետ համագործակցության արդյունքում հասնել աննախադեպ ձեռքբերումների, իսկ վերջում, միևնույն է, կանգնում ենք այսպիսի փաստերի առաջ։

Տասը տարի սակագները կայուն պահելու վերաբերյալ կառավարության խոստումն այս անգամ էլ իրականություն չի դառնա։ Թեև դա իրականությունից կտրված ո՛չ առաջին, և ո՛չ էլ հավանաբար վերջին խոստումն է։ Այդպիսի հայտարարություններ նախկինում էլ բազմիցս արվել են ու մնացել օդում կախված։ Այս անգամ էլ այդպես եղավ. հայտարարությունից նույնիսկ մեկ տարի էլ չի անցել, Հանձնաժողովն արդեն գնում է սակագնի բավական շոշափելի բարձրացման։

Եթե հավատալու լինեինք Նիկոլ Փաշինյանի 2018թ. հայտարարությանը, ապա մինչև 2024թ. ջրի սակագինը չպիտի բարձրանար։ Բայց այդ ընթացքում այն մեկ անգամ արդեն բարձրացել է անցած տարի՝ ավելի քան 20 դրամով, ևս մեկ անգամ կբարձրանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ այս անգամ էլ 8,42 դրամով։ Խոստանում էին, որ մինչև 2024թ. ընդհանրապես չպիտի բարձրանար, բայց կբարձրանա ավելի քան 28 դրամով։

Այդ գումարի մի մասը կվճարի սպառողը՝ իր գրպանի հաշվին, իսկ մյուս մասը՝ հավանաբար կառավարությունը, հարկատուի կամ բյուջեի փողերի հաշվին։ Թեև, ըստ էության, մեծ տարբերություն չկա, թե ով կվճարի սակագների բարձրացման համար։

Ի տարբերություն ջրի, առայժմ հստակ չէ, թե հաջորդ սակագնային տարում ինչ է սպասվում հանրային մյուս ծառայությունների սակագներին։ Խոսքը գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասին է։ Էլեկտրաէներգիայի սակագնային տարին սկսվում է փետրվարից, իսկ գազինը՝ ապրիլից։

Հայտնի է, որ ոլորտում գործող ընկերություններն այս պահին որևէ հայտ չեն ներկայացրել՝ հաջորդ տարի սակագները վերանայելու վերաբերյալ։ Բայց դա չի նշանակում, որ չեն կարող առաջիկայում ներկայացնել։ Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե հաջորդ տարվանից ինչպիսին կլինի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը։

Եթե այն թանկանա, մեծ հավանականությամբ, կբարձրանա նաև գազի ներքին սակագինը։ Դա ուղղակիորեն կազդի նաև էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Հատկապես որ, էներգաարտադրության հաշվեկշռում մեծացել է ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի կշռիը՝ պայմանավորված «Հրազդան 5-ի» նկատմամբ կառավարության ստանձնած պարտավորություններով։ Դեռ լավ է, որ դոլարը արժեզրկվեց, այլապես սպասվում էր, որ օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագինն էլի պիտի բարձրանար։ Դոլարի էժանացումը հնարավորություն տվեց խուսափել հոսանքի թանկացումից։

Քանի դեռ խոսք չկա ներմուծվող գազի թանկացման վերաբերյալ, քիչ է հավանականությունը, որ նոր սակագնային տարում կամ փետրվարի 1-ից կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընդհակառակը՝ թվում է, թե դոլարի էժանացումը նպաստավոր պայման է ստեղծել, որպեսզի սակագները նույնիսկ նվազեն։

Հայտնի է, որ սակագների ձևավորման վրա ազդող հիմնական գործոններից մեկը դոլարի փոխարժեքն է։ Գործող սակագներում դոլարը հաշվարկված է նախկին բարձր փոխարժեքով։ Այնինչ՝ գարնանից դոլարի փոխարժեքը մեծապես նվազել է և այսօր արդեն գրեթե 80-90 դրամով ավելի ցածր է, քան սակագների հաշվարկում ներառված փոխարժեքն է։

Սա դրական գործոն է սակագները նվազեցնելու համար։ Ժամանակին, երբ դոլարը թանկանում էր, ոլորտում գործող ընկերությունները շտապում էին հանդես գալ սակագները բարձրացնելու առաջարկությամբ։ Այժմ նման շտապողականություն չի նկատվում։ Բայց Հանձնաժողովը կարծես սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորությունը։ Գազի մասին առայժմ խոսք չկա. ո՛չ գազամատակարար ընկերությունն է դիմել, և ո՛չ էլ Հանձնաժողովն է նախաձեռնել։ Նախաձեռնությունն առաժմ միայն էլեկտրաէներգիայի սակագնին է վերաբերում։ Թեև քիչ է հավանական, որ այդ դեպքում էլ փոփոխություն կլինի։

Պատահական չէ, որ կառավարության անդամներն ու իշխանության ներկայացուցիչները վաղուց արդեն դադարել են խոսել դոլարի էժանացման արդյունքում գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու մասին։ Մինչդեռ ժամանակին ոգևորված հայտարարություններ էին անում, թե դոլարի արժեզրկման արդյունքում սակագները պետք է իջնեն։

Հայաստան Վեոլիա ջուր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին