f

Անկախ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների 


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

ԿԳՄՍՆ-ից ին հայտնում են, որ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի համար, որ գործի են դնում հայ աշակերտներին ֆրանսերեն սովորեցնելու և ֆրանսերենն ավելի մասսայական դարձնելու համար: Անն Լույոն կարևորել է այս տարվա հունվարին Երևանում Ֆրանսիական ինստիտուտի բացումը, որը դառնալու է ֆրանսերենի տարածման ևս մեկ կենտրոն՝ համալրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան  ֆրանսիական կրթահամալիրի և ֆրանսախոս այլ կենտրոնների շարքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում.

«Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը կարևոր է նախ այն առումով, որ ընդգծում է ուսուցչի հատուկ դերը՝ շեշտելով մանկավարժական աշխատանքի առաջնային նշանակությունը: Շնորհակալ եմ ձեր կողմից ամեն օր կատարվող բավական դժվար և երբեմն թվում է անշնորհակալ, բայց իրականում շատ շնորհակալ աշխատանքի համար: Շատ կարևորում եմ նաև այն, որ մենք խոսում ենք հենց ֆրանսերենի ուսուցիչների մասին: Սա հնարավորություն է, որով դուք  ձեզ զգում եք մի մեծ համայնքի մաս՝ այդպիսով ապահովելով մեր ուսուցիչների ներդրումն այս  գլոբալ համայնքում»,- միջոցառմանը ներկա ուսուցիչերին ուղղված խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթությունը սահմաններ չի ճանաչում, և մենք ունենք հավելյալ պարտավորություն նախ կրթությունը վերածելու գլոբալ գործընթացի, ապա նաև բարձրացնելու երեխաների լեզվական իմացությունը, քանի որ այսօր այն դարձել է գրագիտության կարևոր չափանիշներից մեկը՝ դադարելով լինել միայն առանձին մասնագիտություն կամ ուղղություն. «Լեզվի իմացությունն արդեն մեզնից յուրաքանչյուրից պահանջվող նվազագույն կարողություններից և հմտություններից մեկն է»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության բովանդակային բարեփոխումների կարևոր շեշտադրումներից մեկն օտար լեզուների իմացության խորացումն է: Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն:

«Վստահ եմ՝ բարեփոխումները նպաստելու են նաև ֆրանսերենի իմացության ամրապնդմանը, որը մենք չենք դիտարկում միայն լեզվի իմացություն: Դա  նաև արժեքային դաստիարակություն, գեղագիտական ու մշակութային կրթություն է և հնարավորություն՝ այլ իրականությունների հետ հաղորդակցվելու, դրանով զարգանալու, հարստանալու և մեր երկրի զարգացմանը նպաստելու»,- ասել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցությունը՝ թե՛ ֆրանսերենի ուսուցման. և թե՛ ֆրանսիական մոդելների ներդրման փորձի առումով: Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է Տավուշի մարզում վերջերս բացված  Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջին, որտեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: Այնտեղ դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ:

 

Հայաստան Ֆրանսիայի դեսպանատուն

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին