f

Անկախ

Բժիշկները Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի մոտ թունավորում են կասկածում


Բժիշկ և «Էմպաթիա» ՀԿ-ի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի  մոտ իրականացված  անալիզը պարզել է նրա մարմնում երեք ծանր մետաղների առկայություն։ Նրա կարծիքով, դա կարող է վկայել այն մասին, որ Վրաստանի նախկին ղեկավարը կարող է թունավորված լինել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Ջիշկարիանին նշել է, որ Սաակաշվիլիի մոտ, ամենայն հավանականությամբ,  թունավորում է գրանցվել։ Բժիշկը նշել է, որ ինքը և օտարերկրյա գործընկերները, ովքեր հետազոտություն են անցկացրել, սպասում են «այդ ամենի հետագա հաստատմանը»:

«Նա ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, և միգուցե նրան թունավորելու փորձ է արվել... Նրա մազերի մեջ երեք ծանր մետաղ է հայտնաբերվել»,- պարզաբանել է փորձագետը:

Բժիշկը նաև կոչ է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել քաղաքական գործչին և այդպիսով «փրկել նրա կյանքը»։

Իր հերթին Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն լրագրողներին ասել է, որ եթե  թունավորումն ի վերջո հաստատվի, ապա իրավապաշտպանները և նախկին նախագահի ընտանիքի անդամները պետք է դիմեն դիվանագիտական ​​կորպուսին՝ դրան արձագանքելու խնդրանքով։

Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին կոչ էր արել հանրությանը չշահարկել իր՝ ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկի հնարավոր թունավորման մասին։

Աշխարհում Վրաստան Միխայիլ Սահակաշվիլի թունավորում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին