f

Անկախ

Սրանք կարծում են, թե գաղտնի փաստաթղթերը ոչնչացնելով ազատվելու են. իրականում հետքերը չեն կարող վերացնել. Գեներալ-մայոր


Ամբողջ վտանգը այն է, որ ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ մեծ փաթեթի մեջ մեկ տողանի մի փոփոխություն են առաջարկել, մտածելով, որ շատերը կարող են դա չնկատել. դրանով նախատեսվում է, որ ԱԱԾ արխիվները կարող են ոչնչացվել: Այ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Նրա խոսքով, այդ մեծ փաթեթը իբր վերաբերում է ենթասպայական, միջին սպայական, բարձր սպայական կազմի ծառայությունից թոշակի անցնելու տարիքային ցենզը բարձրացնելուն, եւ որպես հիմնավորում նշվում է, որ ուզում են փորձառու աշխատակիցներին պահել հիմնարկում. «4,5 տարի կազմաքանդում են ամբողջ համակարգը, ու հենց նոր հիշեցի՞ն, որ փորձառու աշխատակիցների կարիքը դեռեւս զգացվում է: Սա ձեւ է, ոչ թե բովանդակություն: Ու նախագիծը ԱԺ բերեցին հրատապ, անհետաձգելի սկզբունքով: 4,5 տարի իշխանության եք, նոր եք գլխի ընկե՞լ, որ պետք է փորձառու աշխատողներ ունենաք: Չէ՞ որ այլ ուժային կառույցներում նման ձեւակերպումները կային, կարող էին պարզապես վերցնել այդ փոփոխությունները ոստիկանությունից կամ քննչական կոմիտեից, դատախազությունից, ու դնեին նախագծի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ վտանգավոր դրույթին, Թաթուլ Պետրոսյանն ասաց. «Գործող օրենքով սահմանվում է, որ արխիվացված փաստաթղթերը կարող են գաղտնազերծվել օրենքով սահմանված կարգով: Այստեղ առաջարկել են երկու էական փոփոխություն. Նախատեսում են, որ այդ գաղտնի կամ հույժ գաղտնի փաստաթղթերը կարող են գաղտնազերծվել կամ ոչնչացվել օրենքով սահմանված կարգով կամ այլ ենթաօրենսդրական ակտերով: Այսինքն կարող են հանգիստ, առանց գաղտնազերծելու այդ փաստաթղթերը ոչնացնել: Եթե գրեին գաղտնազերծվում եւ ոչնչացվում են, դա կնշանակեր, որ նախ գաղտնազերծվում են, ապա նոր ոչնչացվում, իսկ հիմա կարող են անգամ այլ ենթաօրենսդրական ակտերով դրանք ոչնչացվել առանց գաղտնազերծվելու:

Մեր շատ հայրենակիցներ կարծում են, որ գործակալական ցանցի մասին է խոսքը, բայց այդտեղ շատ ավելի լուրջ փաստաթղթեր կարող են տեղ գտնել: Փաստաթղթեր կան, որ ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման, եւ իրենք այս օրենքով ստեղծում են բոլոր փաստաթղթերը ոչնչացնելու հնարավորություն: Իրենք կարող են ոչնչացնել իրենց համար անցանկալի փաստաթղթերը:

Հիմա շատերը հարցեր են տալիս՝ արդյոք ԱԽ քարտուղարը գործակալ է, թե ոչ, կամ Ռուբեն Ռուբինյանը, որ Թուրքիայում ուսուցում է անցել: Այդ հարցերի պատասխանները կան ԱԱԾ-ի արխիվներում եւ սա իրենց անձնական վտանգը կանխելու միտում է հետապնդում:

Բայց այնտեղ նաեւ շատ ավելի լուրջ փաստաթղթեր կան, որ վերաբերում են մեր անվտանգությանը՝ հետախուզական, հակահետախուզական փաստաթղթեր կան այլ երկրների վերաբերյալ, գուցե արտաքին գործակալական ցանցի վերաբերյալ, որոնք հայրենանվեր տղաներ են:  Այդ փաստաթղթերը ոչնչացնելով վաղը փաստի առաջ կարող ենք կանգնել»,-ասաց նա:

Թաթուլ Պետրոսյանի խոսքով, ծանր հանցագործության դեպքերը 20-25 տարի վաղեմության ժամկետ ունեն, հետեւաբար, այդ փաստաթղթերը ոչնչացնելով փորձում են մաքրել իրենց. «Չէ որ 44-օրյա պատերազմում բավականին դավաճանական գործողություններ են կատարվել: Նրանք կարծում են, թե այդ փաստաթղթերը ոչնչացնելով ազատվելո՞ւ են: Չէ՞, որ դրանք արտահայտվում են այլ փաստաթղթերում եւ այլ գերատեսչություններում եւս: Հետքերը չեն կարող վերացնել:

Այս իշխանությունների համար երկրի ազգային անվտանգություն գոյություն չունի: Վերջերս հրապարակվեց տեղեկտվություն, որ Սիսիան-Քաջարան 60-կմանոց ճանապարհի մրցույթին մասնակցում է թուրքական կազմակերպություն: Ճանապարհ, որը 27 կամուրջ է նախատեսում եւ 9 թունել: Եթե թուրքերը դա կառուցեն, կարծում եք՝ անվտա՞նգ է լինելու այդ ճանապարհը: Թուրքերն այսօր հանգիստ շրջագայում են Երեւանում, ԱԱԾ-ն ի՞նչ է անում: Մյուս կողմից այս իշխանությունը քանդեց մեր անվտանգության պատվարը՝ բանակը:

Կամ, օրինակ, նախատեսում են ոստիկանության զորքերը վերածել ազգային գվարդիայի: Ոստիկանության զորքերը մեր բանակի մի օղակն են: Հիմա դարձնելով ազգային գվարդիա, նրանց խնդիրները միայն ներպետական խնդիրներն են լինելու: Նաեւ նախագիծ է շրջանառվում պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից դուրս բերելու վերաբերյալ, որով այդ ծառայությունը ենթակա են դարձնում վարչապետին: Կա հեղափոխության պահապաններ անունով թափթփուկների հավաքածու, չկասկածեք, որ այդ թափթփուկները լցվելու են այդ ծառայություն: Նրանք Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն են ապահովելու»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործակալներ անվանեց պահեստազորի սպաների միության անդամներին, Թաթուլ Պետրոսյանը նկատեց. «Ծայրահեղ անլրջություն է սա: Պետության ղեկավարը դու ես, եթե գտնում ես, որ գործակալներ են, քրեական պատասխանատվության ենթարկեք: Մինչեւ էսօր որեւէ գործող մեղադրական դատավճիռ չկա»:

ՀՀ ԱԱԾ արխիվներ Տեսանյութ Թաթուլ Պետրոսյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին