f

Անկախ

Մարդիկ նույնիսկ կոմունալ վարձերը չեն կարողանում հոգալ


Սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ Գորիս համայնքի Ներքին և Վերին Խնձորեսկ գյուղերի բնակիչների շուրջ վեց հազար ոչխարները առևանգվեցին ադրբեջանցի զինվորականների կողմից:

Դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորում՝ Ջերմուկ քաղաքի սարի վրա: Հարց է ծագում, թե Գորիսի Ներքին Խնձորեսկի բնակիչների ոչխարների հոտերն ինչ գործ ունեին Ջերմուկո՞մ, բացատրությունը պարզ է՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի մարզը զրկվեց իր արոտավայրերի, ցանքատարածությունների ու խոտհարքի դաշտերի հիմնական մասից:

Սյունեցիների մի մեծ մաս ստիպված եղան շատ ցածր գներով վաճառել իերնց խոշոր ու մանր եղջերավոր անասունները, քանի որ խոտի գինն էլ անասելի թանկացել է ու մարդկանց համար խնդրահարույց էր մեծ թվով ընտանի անասուն պահելը: Պարբերաբար հաղորդվել են դեպքեր նաև այն մասին, որ անասունները անցնում էին ադրբեջանական վերահսկողության գոտի, քանի որ արածելով հասնում էին իրենց նախկին արոտավայրեր:Բնականաբար հիմնականում կենդանիները չէին վերադարձվում տերերին:

Ջերմուկում գողացված ոչխարները Ներքին Խնձորեսկի բնակիչների եկամուտի միակ աղբյուրն էին:Մարդիկ կային, որոնք այդ ոչխարները վարկով էին վերցրել ու ոչխարներից ստացված կաթով, մսով ու ոչխարի բրդով հոգում էին իրենց ապրուստը… Այժմ մարդիկ կանգնել են լուրջ խնդիրների առաջ:Խնձորեսկի բնակիչներից մեկը, ով սեպտեմբերյան պատերազմի ժամանակ կորցրել է իր հինգ հարյուր ոչխարները, ասաց, որ գյուղում մեկը մյուսին երաշխավոր են կանգնել, որպեսզի բանկերը վարկ տան ու հիմա մարդիկ կանգնած են փաստի առաջ:Բանկերը պահանջում են վարկը փակել, իսկ իրենք նույնիսկ առօրյա հոգսերը հոգալու հնարավորություն չունեն:

«Բոլորը բոլորի հետ անընդհատ վիճում են, պատկերացնում եք մարդկանց վիճակը, եթե հարկադիրը որոշի գործի անցնել:Ոչ ոք չի ուզւոմ մտնել սահմանապահ գյուղացու կարգավիճակի մեջ, հաշվի չեն առնում, որ թշնամին գողացել է մեր ապրուստի միակ միջոցը:Հիմա ես իմ երեխաներին ոնց պահեմ, երաշխավոր հարևանիս ի՞նչ ասեմ, որտեղի՞ց փող գտնեմ, մենք անտե՞ր ենք»,- ankakh.com-ի հետ զրույցում ասաց խնձորեսկցին:

Վերջինս խնդրեց իր անունը չնշել, որովհետև ամեն դեպքում հրաշքի սպասումով հույս ունեն, որ միգուցե կառավարությունն ընդառաջ գնա իրենց ու օգնության ձեռք մեկնի:

Ներքին և Վերին Խնձորեսկների վարչական ղեկավար Երվանդ Մալունցը նշեց, որ բնակիչները դիմել են թե մարզպետարան, թե համայնքապետարան, թե կառավարություն և մարդկանց խոստացել են, որ այս հարցն անպայման լուծվելու է: Նա հավելեց նաև, որ այս պահին քննություն է գնում, դա ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունը հաստատվի, որպեսզի ոչխար կորցրած գյուղացիները ճանաչվեն տուժողներ:

«Երևի դրանից հետո արդեն հարցին լուծում կտան:Մեկ հոգի չի, գրեթե ամբողջ գյուղը կորցրել է իր ապրուստը՝ պետք է փոխհատուցվի:Մարդիկ նույնիսկ հասարակ կոմունալ վճարումները չեն կարողանում հոգալ»,-ասաց Մալունցը:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակիչները սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ոչխար չեն կորցրել, և 44-օրյա պատերազմից հետո չնայած հսկայական արոտավայրեր ու ցանքատարածություններ էին կորցրել, վաճառել էին իրենց անասունների մի մասը, բայց գյուղից հեռանալ չէին ցանկանում:

Գյուղի բնակիչները մեկ այլ լուրջ խնդրի առաջ են կանգնել, գյուղում բանկիչների տները գազաֆիկացված չեն, իսկ մեկ տունը գազաֆիկացնելու համար պարտավոր են վճարել չորս հարյուրից -հինգ հարյուր հազար դրամ, այնինչ այսօր գյուղի ոչ մի բնակիչ այդպիսի շռայլություն թույլ չի կարող իրեն տալ: Խնածախի գյուղապետը՝ Սեյրան Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքներից մեկը ևս զգացնել է տալիս, այն է, անտառների կորուստը, քանի որ մարդիկ էժան գներով փայտ էին գնում ու ամբողջ ձմեռ տաքացնում իրենց տները: Հիմա նաև այդ հնարավորությունից են զրկված: Իսկ սեպտեմբերյան պատերազմից հետո բազմաթիվ ընտանիքներ որոշել են լքել Խնածախը:

Միրզոյանը նշում է, որ մարդկանց սոցիալական վիճակը կարգավորել է անհրաժեշտ, սոցիալական պայմանները լավացնել, որպեսզի անվտանգային նման թույլ իրավիճակում գտնվող համայնքի բնակիչները իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը ու շարունակեն ապրել իրենց գյուղերում:

 

սահմանամերձ գյուղեր Խնձորեսկ Հայաստան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին