Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է պայմանագիր կնքի «Ինտեր Մայամիի» հետ: Այս մասին հայտնում է The Times-ը։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը կարող է MLS-ի ակումբ տեղափոխվի 2023-ի ամռանը՝ դառնալով լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Ինտերի սեփականատերը լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023-ի հունիսին, արգենտինացին հնարավորություն ունի բանակցել ցանկացած ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ։