f

Անկախ

Սիրիական բանակը հավելյալ ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքը հետ մղելու համար. Al Watan


Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել Այն ալ Արաբ քաղաք, որը գտնվում է Հալեպի նահանգային կենտրոնից 150 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին Al Watan թերթին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը։

Նրա խոսքով՝ առնվազն 20 տանկ և զրահափոխադրիչներ է ժամանել այն տարածք, որտեղ տեղակայված են կառավարական ուժերը, մատակարարվել է հրետանի և ծանր գնդացիրներ Ուժեղացման և զրահատեխնիկա տեղակայելու որոշումն ընդունվել է թուրքական զորքերի և սիրիական զինված ընդդիմության ուժեղ գնդակոծությունից հետո, որոնք ավելի քան 40 հրետանային հարված են հասցրել Այն ալ Արաբ և Թել Ռիֆաաթ քաղաքների ծայրամասերին։ 

Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մենեգի ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված է սիրիացի զինվորականների և քուրդ զինյալների պաշտպանության առաջնագիծը:

Նոյեմբերի 22-ին Ռաքքա նահանգում սիրիական բանակի խմբավորումն ուժեղացվել է։ Զրահամեքենաներով և ծանր զինատեսակներով շարասյունը շարժվել է դեպի Այն Իսա քաղաք, որը գտնվում է ռազմավարական մայրուղու վրա, որը կապում է Սիրիայի արևելյան և արևմտյան շրջանները: Ավելի վաղ Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թել Թամեր շրջան են ուղարկվել նոր ուժեր՝ թուրքական հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։

Նոյեմբերի 20-ից Թուրքիայի ռազմաօդային ուժերը և հրետանին հարվածներ են հասցնում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից վերահսկվող տարածքի վրա՝ Հալեպ, Ռաքքա և Հասաքա նահանգների հյուսիսում։ Քաղաքացիները լքում են իրենց տները և տեղափոխվում ավելի ապահով տարածքներ:
 

Սիրիա Աշխարհում Հալեպ Թուրքիա

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին