f

Անկախ

Հյուսիսային Կորեայում COVID-19-ի մասին լուրեր տարածելու համար մահապատժով են սպառնացել


Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ COVID-19-ի մասին «խեղաթյուրված» տեղեկատվության տարածման համար  կարող է մահապատիժ սպառնալ։ Այս մասին հայտնում է NK News-ը։ Գրում է Gazeta.ru-ն։

Աղբյուրի համաձայն՝ կորոնավիրուսի մասին «կեղծ» լուրեր տարածելու  համար  մահապատժի  մասին հրամանագրի տեքստը փակցվել է Փհենյանի փողոցներում այս տարվա մայիսին, սակայն այդ մասին տեղեկությունը նոր է հայտնվել։ Հրամանագրի հեղինակները վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունների վերաբերյալ ցանկացած քննադատություն անվանել են «հակապետական ​​գործունեություն»։

«Որոշ բնակիչներ, ովքեր յուրովի են մեկնաբանում կուսակցության և կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը, անհիմն լուրեր են տարածում՝ խաթարելով հասարակական տրամադրությունները և քայքայելով հասարակության քաղաքական կայունությունը», - պարզաբանել են իշխանությունները հրամանագրի տեքստում։

Հրամանագիրը խախտելու համար քաղաքացիներին սպառնացել են «խիստ պատժով»: Հրամանագրի տեքստի համաձայն՝ «ասեկոսեների» պատասխանատվությունը կարող է տարածվել հանցագործների հարազատների վրա։

«Այն անձինք, ովքեր թույլ կտան սույն հրամանի առանձնակի կոպիտ խախտումները, կենթարկվեն խիստ պատժի ընդհուպ  մահապատժի, իսկ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները կենթարկվեն վերաբնակեցման և վտարման»,-  նշված է հրամանագրում։

Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնում են, որ ԿԺԴՀ իշխանությունները մահապատժի են ենթարկել մաքսային աշխատակցին, ով խախտել է արտասահմանյան ապրանքների ներմուծման արգելքը COVID-19-ի տարածման ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ում չեղարկվել է դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, որը ներդրվել էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ վիրուսի դեմ տարած հաղթանակի մասին հայտարարությունից հետո։

Աշխարհում ԿԺԴՀ 2019-nCoV կորոնավիրուս մահապատիժ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին