f

Անկախ

Աշխարհի հինգ առաջատար թերթ պահանջում են ազատել Ասանժին


Աշխարհի հինգ առաջատար թերթ հանդես են եկել ԱՄՆ-ի կառավարությանը հասցեագրված համատեղ հայտարարությամբ, որով պահանջել են չեղարկել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներկայացված մեղադրանքը: Հայտնում է Ազատությունը։

Կոչը ստորագրել են ամերիկյան The New York Times-ը, բրիտանական The Guardian-ը, ֆրանսիական Le Monde-ը, գերմանական Der Spiegel-ը և իսպանական El Pais-ը:

Այդ լրատվամիջոցները նշում են, որ Ասանժի դատական հետապնդումը հակասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությանը:

Հինգ թերթերի գլխավոր խմբագիրների համատեղ ուղերձում նշվում է, որ Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերն, այդ թվում դիվանագետների և գաղտնի ծառայությունների նամակագրությունը, լրատվամիջոցներին ընձեռել են ամերիկյան դիվանագիտության ներքին խոհանոցի և միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների մասին տեղեկությունները հասարակությանը հասցնելու հնարավորություն:

Ընդհանուր հաշվով Wikileaks-ը 2012 թվականի դրությամբ հրապարակել է ավելի քան 250 հազար փաստաթղթեր:

Հինգ թերթերի գլխավոր խմբագիրներն ընդգծել են, որ այդ փաստաթղթերի հիման վրա լրագրողական հետաքննությունները մինչև հիմա շարունակվում են:

«Հրապարակումը հանցագործություն չէ»,- ասվում է ԱՄՆ-ի իշխանությանը հինգ համաշխարհային առաջատար թերթերի գլխավոր ղեկավարների համատեղ ուղերձում:

Ասանժին ԱՄՆ-ում հեռակա կարգով ընդհանուր հաշվով ներկայացրել են 18 մեղադրանք այդ թվում լրտեսության հոդվածով: Նա կարող է դատապարտվել գործնականում ցհամ պատժաչափի՝ ավելի քան 100 տարվա ազատազրկման:

Բրիտանիայի դատարանը հավանություն է տվել Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշմանը: Փաստաբաններն պետք է բողոքարկեն վճիռը: Բրիտանական բանտում Ասանժի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Ջուլիան Ասանժ Աշխարհում Եվրոպա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին