Անկախ-ի տեղեկություններով՝ Արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը գտնվում է Բրյուսելում՝ ամենայն հավանականությամբ Եվրամիության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս օրերին ԵՄ-ի համար շատ կարևոր փաստաթղթի նախագծի ընդունման հետ կապված։
Խոսքը վերաբերում է «ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացումը» 2022 թ. հաշվետվությանը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո նախագիծը հետագայում քննարկվելու և քվեարկության է դրվելու Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված՝ 2021 թ. նույն հաշվետվության մեջ տեղ էին գտել մի շարք կարևորագույն հայանպաստ դրույթներ, որոնց մասին Անկախ-ը հայտնել էր: