f

Անկախ

Սև ճագարի տարին արդեն շատ մոտ է. ի՞նչ է խոստանում արևելյան աստղագուշակը յուրաքանչյուր նշանին


Արևելյան աստղագուշակի համաձայն՝ 2023 թվականը Սև ջրային ճագարի տարին է (կամ Կատվի): Այդ նշանը ուժի մեջ կմտնի հունվարի 22-ին և կավարտվի 2024 թվականի փետրվարի 9-ին: Ճագարը համարվում է խաղաղ ընտանեկան կենդանի, և մենք հույս ունենք, որ  եկող տարին հենց այդպիսին կլինի: Բոլորին՝ համեղ գազար:

Առնետ (1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020)

Սովորաբար Առնետին բավականացնում են պաշարները, որպեսզի դիմանա մինչև լավ ժամանակները, ուստի այս տարի ավելի լավ է պահ մտնել: Կատվի հետ խաղերը կարող են լավ չվերջանալ:

Ցուլ  (1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021)

Դուք պետք է աշխատեք՝ չշեղվելով սադրանքներից: Ընդհանուր առմամբ, տարին ավելի հանգիստ ու արգասաբեր կլինի, քան նախորդը: Կարելի է սեփական գործը, նախագիծը սկսել, նախնական կապիտալ կուտակել:

Վագր  (1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022)

Վագրին խաղաղ և բարենպաստ տարի է սպասում, ինչը կնպաստի հանգստին և ճամփորդություններին: Կարելի է թուլանալ, չէ՞ որ ապագայում նորից ուժերի կարիք կլինի աշխատանքի և այլ լավ ձեռնարկումների համար:

Ճագար (Կատու)  (1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)

Ճագարին ամեն ինչ կտրվի հենց այս տարի, գործերն ուզածի պես կդասավորվեն, տանն էլ հաճելի ու ջերմ կլինի, ընկերները պատրաստ կլինեն օգնելու և պաշտպանելու ամեն հարցում:

Վիշապ (1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)

Ձեզ հաճելի և ուրախ տարի է սպասում, մի ժամանակ, երբ կարելի է և պետք է երևալ և փայլել դրսում: Վիշապին անպայման կգնահատեն ըստ արժանվույն, ինչը նրա սրտով կլինի:

 Օձ (1953, 1965, 1977, 1989, 2001, 2013)

Տարին ընդհանուր առմամբ հաջող  կլինի՝ չնայած այն հանգամանքին, որ դրա համար հարկ կլինի շատ ջանքեր գործադրել: Երբեմն խաղաղության ու փիլիսոփայական հանդարտության պահեր կունենաք:

Ձի (1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)

Հաջողության և ինքզինքը ողջ փայլով ցուցադրելու տարի է, բայց առանց չափազանց ջանասիրության, ինչը հազվադեպ է աշխատասեր «ձիերի» կյանքում:

Ոչխար (Այծ)  (1955, 1967, 1979, 1991, 2003, 2015)

Ձեզ հիանալի տարի է սպասում: Կհայտնվեն հովանավորներ, որոնք գործերն աննախադեպ առաջ տանելու հնարավորություն կտան: 

Կապիկ (1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)

2023 թվականը բարձր կազմակերպչական մակարդակում կլինի: Բայց տեղի տալով իր թուլություններին՝ Կապիկն իրեն չափի զգացումը կորցնելու վտանգի է ենթարկում: Իսկ դա հղի է հետևանքներով:

Աքաղաղ (1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)

Լավ կլինի սթափ և զգուշավոր լինել, ինչպես նաև կարողանալ որևէ վեճի ու բանավեճի չխառնվել:

Շուն (1958,  1970, 1982, 1994, 2006, 2018)

Կյանքը խաղաղ ու հանդարտ կընթանա նախանշված հունով: Ճիշտ ժամանակն է մտածելու հարմարավետության մասին  հաճելի ու ջերմ ընտանեկան միջավայրում: Տարին, իմիջիայլոց, առավել բարենպաստ է ամուսնանալու համար:

Վարազ (Խոզ) (1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)

Ավելի լավ է Ճագարի տարում իզուր չչարչարել Վարազին: Նա շատ հոգնած է և դեմ չէ հանգստանալու: Դուք կարող եք ջղագրգիռ լինել և օգնության կարիք զգալ:

Աղբյուրը

 

Աշխարհում Արևելյան աստղագուշակ Սև ջրային ճագարի տարի 2023 խմբագրի ընտրանի Ամանոր 2023

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին