f

Անկախ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը երկու համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում:

 

Պետերբուրգյան հյուրախաղերը կանցկացվեն ‹‹Համաշխարհային գլուխգործոցներ›› խորագրի ներքո, որը թույլ կտա նվագախմբին ներկայանալ իր կատարողական հնարավորությունների ողջ հմայքով:

 

Կհնչեն Ա. Խաչատյանի,  Ալ. Սպենդիարյանի,  Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Յ. Սիբելիուսի ստեղծագործությունները: Համերգների մենակատարներն են թավջութակահար Դալի Գուցերիևան և դաշնակահար Ադամ Գուցերիևը:

 

Նոյեմբերի 30-ին նվագախումբը հանդես կգա Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում՝ կատարելով Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Պ. Ի. Չայկովսկու Վարիացիաներ Ռոկոկո թեմայով՝ գրված թավջութակի և նվագախմբի համար և Յ. Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 2-ը: Մենակատարն է թավջութակահար Դալի Գուցերիևան, որը Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է. այժմ որպես ասպիրանտ կրթությունը շարունակում է կոնսերվատորիայում։ Դալին միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, դասական երաժշտության սիրահարների շրջանում ճանաչում է ձեռք բերել՝ որպես Ռուսաստանի տաղանդավոր երիտասարդ թավջութակահարներից մեկը։ Նա հաջողությամբ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար դիրիժորների՝ Վ. Սպիվակովի, Դ. Օրենի, Ա. Վեդերնիկովի, Դ. Գերինգասի և ուրիշների հետ։

Դեկտեմբերի 1-ին Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչեն Ա. Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Ֆ. Լիստի թիվ 1 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Պ. Ի. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը: Մենակատարը երիտասարդ դաշնակահար Ադամ Գուցերիևն է: Նա Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական ​​դպրոցի սան է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ադամը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական և Սիլեզիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ելույթ է ունեցել դիրիժորներ Ա. Վեդերնիկովի, Դ. Օրենի, Դ. Գերինգասի, Կ. Լ. Վիլսոնի և այլոց հետ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Սանկտ Պետերբուրգ Հայաստան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին