f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «2023 թվականը հագեցած է լինելու միջազգային մրցաշարերով»


Նոյեմբերի 22-ից 27-ը Անթալիայում կայացավ IFMA Antalian Cup միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականը՝ 2 մարզիկով։   Մեծահասակների պայքարում 57 կգ քաշային կարգում հանդես եկավ Նարեկ Խաչիկյանը,  12-13 տարեկանների պայքարում ՝ 48 կգ քաշային  Վահե Թադևոսյանը։ Հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին՝ նվաճելով ոսկե մեդալներ։ 
Անկախի հետ զրույցում, Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը խոսեց մարզիկների հաղթանակած ելույթների մասին՝ բարձր գնահատելով արդյունքները, քանի որ հաղթողները ձեռք բերեցին ուղեգիր՝ մասնակցելու Եվրոպական օլիմպիական խաղերին։ 


-Պարոն Բրուտյան հայ  մարզիկները հերթական անգամ փայլեցին միջազգային հարթակում, շնորհավորում ենք։ 
-Շնորհակալ եմ։ Սա նվիրված աշխատանքի արդյունք է։ IFMA Antalian Cup միջազգային մրցաշարին մասնակցում էր 32 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Պայքարն ընթացավ 3 տարիքային խմբերում՝ 10-ից մինչև 17 տարեկաններ, 18-23 տարեկաններ և մեծահասկաներ։ Մեր մարզիկներն իրենց գործը հրաշալի կատարեցին, հաղթանակներ տոնեցին անցկացրած մենամարտերում ՝ զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականները, արժանացան ոսկե մեդալների։
Նարեկ Խաչիկյանը ժամանակից շուտ նոկաուտի ենթարկեց Ալժիրի ներկայացուցչին,  իսկ Վահե Թադևոսյանը, որը ներկայացնում է «Ղուլինյան մենեջմենթը», շատ գեղեցիկ 2 մենամարտ անցկացրեց՝ մրցակիցներին շանս չտալով։


-2023-ին ի՞նչ մրցաշարեր են սպասվում։ Տեղյակ եմ, որ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան վերջապես պետական աջակցություն կստանա։
-2023 թվականը  հագեցած է լինելու միջազգային մրցաշարերով։  Մարզաձևը կֆինանսավորվի, կստանանք պետական աջակցություն։ Հույս ունեմ, որ մարզիկների հաջող ելույթների, հաղթանակների շնորհիվ հետագայում ֆինանսավորումը կավելանա։ Փետրվարին Անթալիայում կայանալու է Եվրոպայի գավաթը։ Մայիսի 4-14-ը Թաիլանդի մայրաքաղա Բանգկոկում տեղի է ունենալու աշխարհի մեծահասակների առաջնությունը, օգոստոսի 7-14-ը ԱՊՀ 2-րդ խաղերն են կայանալու  Բելառուսում, սեպտեմբերին՝ երիտասարդների աշխարհի առաջնությունը և մի շարք այլ միջազգային մրցաշարեր, որոնց մասին շուտով կտեղեկանանք։

Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Սպորտ Արտակ Բրուտյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին