f

Անկախ

Բաց նամակ Ն. Փաշինյանին. ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր՝ Ցոլակ Խաչատրյանից


ՀՀ ԶՈւ պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է.

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի պարոն վարչապետ, նախ կրկին ցանկանում եմ շնորհավորել Ձեր անցած ամանորյա տոները, ցանկանում եմ հայտնել այն, որ թեև ես ամանորի գիշերը ներկա չեմ եղել Հանրապետության հրապարակում, սակայն հետևելով լրատվամիջոցների հրապարակումներին ես հասկացա այն, որ փաստորեն Դուք այդքան մարդկանց հրավիրել էիք Հանրապետության հրապարակ որպեսզի իրենք դրսի կողմից հետևեին նրան, թե Դուք Ձեր հարազատներով, բարեկամներով և մոտիկներով ինչպես եք օբյեկտում նշում ամանորի տոնը, շատ ճիշտ եք արել, ժողովուրդը նախ պետք է նայի և սովորի այն, թե ինչպես է պետք ուտել սեղանի վրայի ուտեստը, իսկ հետո՝ հաջորդ տարի, արդեն ունենալով համապատասխան գիտելիքներ ճիշտ ձևով այն իրագործի:

Իսկ հիմա ցանկանում եմ անցնել իմ սույն բաց նամակի բուն թեմային: Հարգելի պարոն վարչապետ, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ այն մասին, որ եթե հարցերի լուծումը չի տրվում ապա այդ հարցերը ինքն իրենց չեն լուծվում և շարունակում են մնալ խնդրահարույց:

Այսպիսով, հարգելի պարոն վարչապետ ես ու բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում ենք իմանալ այն թե՝

1. Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք փոխհատուցումների հարցը?

2. Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողներին ոչ աշխատանքային օրերին աշխատացնելու և դրա դիմաց չվճարված գումարների տրամադրման հարցը?

3. Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողների հասանելիք բնակարանների տրամադրման հարցը?

4. Երբ էք Դուք իվերջո պատասխանելու թե ուրեն կորել այն հազարական դրամները որոնց մասին Ձեզ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր՝ պարոն Տ. Ուրիխանյանը?

Հարգելի պարոն վարչապետ, բացի վերոգրյալից նաև ցանկանում եմ միքիչ թարմացնել ՀՀ զինծառայողներին առնչվող խայտառակ խնդրահարույց հարցերի ցանկը:

Այսպիսով, պարոն վարչապետ, փաստորեն ներկայումս, գործող՝ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել որպիսի կարողնան ձևակերպել Ձեր և Ձեր թիմակիցների կողմից սահմանված կարգի համաձայն՝ համապատասխան փաստաթղթերը, հաստատել դրանք նոտարի մոտ և նոր դրանից հետո իրավունք ձեռքբերել ստանալու իրենց հասանելիք բնակ վարձերը, ընդորում տեղեկացնեմ Ձեզ, որ այդ այսպես ասած գործընթացը կատարվում է ամեն տարի նորից ու նորից:

Հարգելի պարոն վարչապետ, ուսումնասիրելով տվյալ ոլորտը՝ տվյալ հարցը կարգավորող օրենսդրական նորմը և կատարելով դրա տարական վերլուծությունը, առնվազն ինձ համար պարզ է դառնում հետևյալը՝

Պայմանագրային զինծառայողին ընդունելով ծառայության և նշանակելով համապատասխան զորամասում ծառայության, պետությունը պարտավորվածություն է ստանձնում ապահովել իրեն ծառայողական բնակարանով, որպիսի նա և նրա ընտանիքի անդամները բնակվելու տեղ ունենան, սակայն ելնելով նրանից, որ ոչ բոլոր, կամ ավելի ճիշտ կլինի ասել գրեթե բոլոր զորամասերում առկա է պրոբլեմատիկ խնդիրներ կապված բանակ. Ֆոնդի հետ, ՀՀ օրենսդիրը նախատեսել է համապատասխան չափով բնակ. վարձի տրամադրման տարբերակը, որպիսի զինծառայողը այդ գումարով վարձակալի այդ բնակարանը: Այսինքն, վերոգրյալից գտնում եմ, որ նույնիս Ձեզ համար պետք է որ պարզ լինի այն, որ այդ ծառայողական բնակարանը կամ դրա փոխարեն տրամադրվելիք բնակ. վարձը ստանալու համար պայմանագրային զինծառայողը պարտավոր չէ նույնիս մեկ լումա ծախսել, քանի որ պետությունը պարտավորվածություն է կրում այն տրամադրել, սակայն արի ու տես, որ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել որպիսի ստանան այն ինչն պետությունը պարտավոր է իրենց տրամադրել:

Հարգելի պարոն վարչապետ ելնելով վերոգրյալից կամա թե ակամա հարց է ծագում՝ Դուք և Ձեր թիմակիցները գիշերները չեք քնում և մտածում էք թե էլ ոնց խախտեք զինծառայողների իրավունքները կամ թալանեք իրենց?

23.01.2020թ.

ՀՀ քաղաքացի Ց. Խաչատրյան

Ցոլակ Խաչատրյան Նիկոլ Փաշինյան բաց նամակ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին