f

Անկախ

Բոլոր համակարգերի մաման լացացնում են, հետո տեղներից ելնում ու լկտիաբար հայտարարում. «Լավ չեք աշխատում, արա՛»


Օկուպացիոն վարչակարգի չինովնիկները շատ են սիրում դժգոհել Հայաստանում աշխատանքի ցածր արտադրողականությունից... Թե բա լավ չեք աշխատում, հայե՛ր։

Ու երբեք չեն խոսում այն մասին, որ աշխատանքի արտադրողականությունը գալիս է նաև ենթակառուցվածքների ու պետական համակարգի որակից։

Օրինակ՝ եթե ամիսներով կամ տարիներով պիտի սպասես հերթի մանկապարտեզում։

Օրինակ՝ եթե դուրս ես գալիս գործով տեղ ու էս մեր փոքր քաղաքում օրը ցերեկով փակ փողոցի պատճառով 3 կիլոմետրը անցնում ես 40 րոպեում։ Կամ 50 րոպե ավտոբուս ես սպասում կանգառում։

Օրինակ՝ եթե օրվա կեսն անցնում է անիմաստ հերթերում, որոնք առաջացել են այս կամ այն անասուն «բարեփոխումի» պատճառով։

Օրինակ՝ երբ թշնամուն տվել ես քո երկրի ճանապարհը ու հիմա ստիպված ես 2 անգամ ավելի երկար գնալ շատ ավելի վատ՝ մեկ ու մեջ փլվող ճամփով։

Օրինակ՝ եթե օրերով փորձում ես բուժօգնություն ստանալ, իսկ քեզ պինգ-պոնգի շարիկի պես մի կաբինետից մյուս կաբինետ են գլորում ու ոչ ոք վիզ չի առնում իրականում ստից առողջական խնդիրը լուծել։

Օրինակ՝ երբ ստիպված ես վատ դպրոցների պատճառով օրական 3–4–5 ժամ էլ երեխայի հետ տանը պարապել։ Կամ էլ լրացուցիչ տանել կրկնուսույցի մոտ՝ ծախսելով փող ու ժամանակ։

Օրինակ՝ երբ հա՛մ վճարում ես բարձրագույն կրթության համար, հա՛մ գործատուն ստիպված է լինում ինստիտուտը նոր ավարտած իր աշխատողին զրոյից սովորեցնել ամեն ինչ։

Եւ այլն, և այլն, և այլն...

Բոլոր համակարգերի մաման լացացնում են, հետո տեղներից ելնում ու լկտիաբար հայտարարում. «Լավ չեք աշխատում, արա՛»։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում իշխանություններ Հայաստան խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին