ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նա ինքն է գրել իր սոցիալական ցանցերում։ Գրում է Russian.rt.com-ը։
«Ես COVID-19-ի դրական թեստ եմ տվել։ Ախտանիշներս աննշան են, բայց ընդհանուր առմամբ ես ինձ լավ եմ զգում և բիզնեսով զբաղվում եմ տնից»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը վարակվել է կորոնավիրուսով։