f

Անկախ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին


Ֆրանսիան սկսել է աշխատել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննող հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ՝ եվրոպացի գործընկերների, ինչպես նաև ուկրաինական գործընկերների հետ միասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն։ Գրում է Gazeta.ru-ն։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռուսական հանցագործությունների համար հատուկ տրիբունալ ստեղծելու առաջարկին, մենք սկսել ենք աշխատել մեր եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ»,- ասել է նա։

 

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Փարիզն աջակցում է նաև Ուկրաինայի արդարադատության մարմինների և Հաագայի միջազգային քրեական դատարանի հետաքննություններին, որոնք ուղղված են պատասխանատվության ենթարկելու այդ հանցագործությունների մեղավորներին։

 

Հոկտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել բանաձեւին, որում Ռուսաստանի Դաշնության քաղաքական կուսակցությունները մեղադրվում են «ահաբեկչությանը մեղսակցության մեջ»։

Փաստաթղթում առաջարկվում էր նաև ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննելու, ինչպես նաև Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու և դրա վերականգնումը ֆինանսավորելու համար։

Աշխարհում Ֆրանսիայի ԱԳՆ Ուկրաինա Ռուսաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին