f

Անկախ

Չավուշօղլուն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Սիրիայում «քրդական ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը»


Անկարան կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես, ԱՄՆ-ին, դադարեցնել Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին աջակցելը»։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլուն։ Նա նաև հայտարարել է, թե Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից դեռ կոնկրետ քայլեր է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախորդ օրը Բուխարեստում եռակողմ հանդիպում է ունեցել Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ։

«Քննարկել ենք եռակողմ հուշագրի շրջանակներում  ձեռնարկված քայլերը։ Երկու երկրները որոշ քայլեր ձեռնարկել են իրենց պարտավորությունների շրջանակում։ Մենք այդ քայլերը չենք անտեսում։ Սակայն զգալի առաջընթաց դեռ չի գրանցվել, մասնավորապես՝ահաբեկիչների արտահանձնման հարցում»,- ասել է  թուրք նախարարը։

Նա հայտարարել է, որ Շվեդիայի նոր կառավարությունը ավելի անկեղծ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

«Այսօր ՆԱՏՕ-ում աննախադեպ միասնություն է. Այդ միասնությունը պետք է դրսեւորվի նաև ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես, ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին աջակցելը»։  Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ, լինի դա Սիրիայում, թե Իրաքում։ 
 

Թուրքիա ԱՄՆ Մևլութ Չավուշօղլու քրդեր Աշխարհում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին