Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում այսօր ընկած ինքնաթիռը երկտեղանոց է եղել:
ԱԻՆ-ից Անկախին հայտնեցին, որ այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից եւ ուղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է:
Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։