f

Անկախ

«Պատը` հայերեն» լուսանկարների ցուցահանդեսը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում


Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից, Ճարտարապետության թանգարանում բնույթով աննախադեպ այս ցուցադրությունը փորձ է՝ ներկայացնելու պատը որպես ստեղծագործություն՝ միջնադարից մինչև մոդեռնիզմ։ Լուսանկարներում ամենատարբեր շինությունների առանձին հատվածներ են, յուրաքանչյուրը՝ հետաքրքիր պատմությամբ նաև տարբեր հույզեր, մտորումներ առաջացնող:

Ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմը՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը հայտնել է, որ լուսանկարներում ներկայացված բոլոր պատերը հայկական են, այսինքն՝ ստեղծված են միջին ու 20-րդ դարերի հայ ճարտարապետների, նկարիչների կամ պարզապես անցորդների, ժողովրդի կողմից՝ այսպես կոչված, «վերնակուլյար» պատեր են։ «Մենք շրջապատված ենք պատերով, ինչպես տանը, այնպես էլ փողոցում: Պատերը կարող են ծառայել տարբեր նպատակների. դառնալ ինքնարտահայտման միջոց կամ ուղղակի հարթություն, որի վրա կարելի է նկարել կամ գրել։ Պատը հենարան է և միաժամանակ զարդ։ Պատերը բաժանում են մարդկանց, բայց և միավորում՝ ռիթմի, գույնի կամ գեղեցիկի զգացումի միջոցով»,-նշում է Մարկ Գրիգորյանը՝ հավելելով, որ հենց այդ տրամաբանությամբ էլ լուսանկարները խմբավորվել են մի քանի խորագրերի ներքո «Պատը՝ որպես պատմություն», «Պատկեր», «Հարթություն», «Տետր», «Ինքնաարտահայտում», «Ռիթմ», «Գույն», «Զարդ»:

Պատերի ինքնատիպ պատմությունը լուսանկարներով վավերագրել է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Նա, սակայն, ընդգծում է, որ սա անհատական ցուցահանդես չէ. գաղափարը հեղինակի անձը թաքցնելն է՝ ինքնաարտահայտման հարթակ տրամադրելով լուսանկարներում փաստագրված յուրատեսակ ստեղծագործություններին: Ցուցահանդեսը այցելուներին մտորելու, սեփական պատմությունն ու մտքերն ավելացնելու հնարավորություն է ընձեռում:

Հայաստան Ճարտարապետության թանգարան ցուցադրություն

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին