f

Անկախ

Վերջին տարիների բոլոր հակահուշարձանային որոշումները կապված են Տիգրան Ավինյանի որոշումների հետ․ Սարհատ Պետրոսյան


Քաղաքապետարանն ամանօրյա զարդարանքների՝ Հանրապետության Հրապարակը լուսավորելու, տոնածառերի տեղադրման վրա ծախսել է արդեն 650 հազար ԱՄՆ դոլար։ Լուսավորման աշխատանքների ժամանակ էլ կադրեր հայտնվեցին, թե ինչպես են աշխատակիցները ծակել պատմամշակութային հատուկ կարգավիճակ ունեցող Կառավարության շենքի զարդանախշի վրա։

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինայնն անդրադարձավ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած այս միջադեպին ասելով, որ տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ, ինքը վստահ է, որ բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որոնք որ իրականացվել են, քանի որ իրենք նպատակ են ունեցել  տոնական մթնոլորտը հասցնել բոլորին։

Ինչ խոսք, հանրության մի մեծ շրջան իսկապես տպավորված է Կառավարության շենքի զարդանախշի վրա հսկայական մեխի առկայությունից, իսկ ճարտարապետներն ու մշակույթի գործիչներն արդեն իսկ սա անվանել են մշակութային վանդալիզմ։ Սակայն, Ավինյանը շտապում է հանգստացնել բոլորին, ասելով, որ լուսավորման աշխատանքները կատարվում են մասնագետների կողմից և հավելել է․ «Շենքերին փակցման հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է այն նվազագույն միջամտությունը, որ արվում է, հետագայում նաև շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին,ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա եղել են անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված գարնանը մենք մեծ ծրագիր ունենք, որի մասին կհասցնենք խոսել»։

Ավելին, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձնծաղիկ հիշեցնող այս վանդալիզմը դեռ մեծ «քաղաքային ջարդի» միայն սկիզբն են ազդարարում։Սպասեք դեռ շատ ավելին հենց նույն Հանրապետության հրապարակում

Ankakh.com-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, որ տեղի ունեցածը պետական մակարդակով հուշարձանների դեմ իրականացվող վանդալիզմ է։

մեր հարցին, թե անփությության, թե միտումնավոր արարք է, Պետրոսյանն ասաց, որ դժվարանում է ասել՝ միգուցե այս դեպքն անփությություն է, բայց քանի որ սա համակարգային բնույթ է կրում, և կրել միշտ, ուստի եթե նույնսիկ անփությություն է, ապա սա համակարգային խնդիր է։

«Այնպես չի, որ սա անփությություն է, մի անգամ եղել է։Դրանք այնքան հաճախ են կրկնվել, որ սա հուշում է, որ համակարգային խնդիր է, ոչ թե անփութություն:Միտումնավոր չէի ասի, բայց եթե տվյալ դեպքում մի կարճ շենք սարքելու համար մի հուշարձան կարելի է քանդել, ապա վերաբերմունքը հուշարձաններին ի սկզբանե լինում է այսպես ասած արհամարհական։ Եթե կարելի է շենք քանդել, շենքը հուշարձանների ցանկից հանել, որպեսզի կառուցվի շենք, ապա ինչու ոչ, հուշարձան շենքի վրա կարելի է մեխել ինչ-որ բան»,-շեշտեց ճարտարապետը։

Անդրադառնալով իր հայտարարությանը, որ սա ընդամենը ձնծաղիկ է ու Երևանի քաղաքապետարանի ներկայիս քաղաքականությունը, այն, ինչ տեղի է ունենում Ֆիրդուսում ու Կոնդում և այն, ինչ Տիգրան Ավինյանը  անում էր իր փոխվարչապետ եղած ժամանակ՝ դա հուշում է, որ մենք վայրագ քաղաքականություն ենք ունենալու։

«Որևէ ազդակ չկա, որ չի շարունակվելու այն, ինչ տեղի ունեցավ Ֆիրդուսիում՝ հուշարձանները քանդվեցին, ոչ ոք չի կարող բացառել, որ նույնը տեղի չի ունենա Կոնդում կամ այլ պատմական միջավայրերում։ Այսինքն այդ մարդու, որ հիմա փոխքաղաքապետ է և ուզում է լինել քաղաքապետ, այդ մարդու  նախկինում արված քայլերի տրամաբանության շարունակության կոնտեքստում եմ ես այդ պատկերը տեսնում։ Վերջին տարիների բոլոր հակահուշարձանային որոշումները, դա լինի Ջրանցքի հուշարձանների ցանկից հանելը, Ֆիրդուսի նախագծի առաջ մղելը, դրանք բոլորը կապված են Ավինյանի անվան հետ»,-ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է պատմամշակութային կարգավիճակ ունեցող շինությունների վրա առկա զարդարանքներին ու դրանց պահպանման կանոնակարգին, Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում հուշարձանների օրենսդրությունը շատ խղճուկ վիճակում է և  ամեն ինչ թողնված է սուբյեկտիվ որոշումների մակարդակին։ Սարհատ Պետրոսյանը նշում է, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են, որ չի կարելի տնավարի մոտենալ այս հարցին։

«Եթե քո ելակետը նրանից է, որ այս շենքը հուշարձան է, ապա քո բոլոր զարդարման կամ այլ որոշումները բխում են նրանից, որ դու գրեթե չկպնես շենքին կամ հնարավորինս քիչ կպնես շենքին։ իսկ այստեղ մոտավորապես թքած են ունեցել շենքի վրա ու ծակռտել են այնքան, ինչքան իրենց պետք է։ Եվ երբ որ քննադատության են արժանանում, էլի մեղքը գցում են այսպես կոչված նախկինների վրա, ասում են՝ նախկինում արված ծակերը։ Նախկինում արված ծակերը  չգիտեմ ով է արել և դա ևս պետք է պատժվի, բայց սա մենք գիտենք ով է անում և տհաճ համարձակությամբ է անում՝ սա է խնդիրը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը։

նա հավելեց, որ հիմնական պատասպխանատուները երեքն են՝ Կառավարություն՝ վարչապետի աշխատակազմ, Երևանի քաղաքապետարան և ԿԳՄՍ նախարարությունը, իսկ նման դեպքերը բացառեու համար պետք է պատժել այն մարդկանց, ովքեր պիտի թույլ չտային, որ նման երևույթներ մեր իրականության մեջ չլինեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ճարտարապետների պալատը ևս հայտարարությամբ էր հանդես եկել ու պահանջել անմիջապես դադարեցնել աշխատանքները և համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ։

Ankakh.com-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ԿԳՄՍ-ից, սակայն խոսնակի հետ զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց։

Սարհատ Պետրոսյան Տիգրան Ավինյան Հանրապետության հրապարակ վանդալիզմ Հայաստան խմբագրի ընտրանի

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին