«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որը ԱՄՆ-ի աջակցությամբ պայքարում է Սիրիայում «Իսլամական պետության» ջիհադիստների դեմ, հայտարարել է, որ դադարեցրել է ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ համատեղ հակաահաբեկչական գործողությունները՝ իր վերահսկողության գոտում թուրքական ռմբակոծությունների հետևանքով, գրում է Reuters-ը։
Թուրքիան վերջին շաբաթներին ուժեղացրել է իր ռմբակոծությունները և օդային հարվածները Սիրիայի հյուսիսում և պատրաստվում է ցամաքային ներխուժում սիրիացի քուրդ զինյալների դեմ, որոնց նա անվանում է «ահաբեկիչներ» ։
Արամ Հեննան Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ Սիրիայում ԻԼԻՊ-ի ուժերի դեմ «բոլոր համակարգումները և հակաահաբեկչական գործողությունները» դադարեցվել են: Հավելենք, որ ավելի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի պաշտպանության նախարարին ասել էր, որ ԱՄՆ-ն խիստ դեմ է թուրքական նոր ռազմական գործողությանը Սիրիայում։