f

Անկախ

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ


Խոսք ընթերցողի

Հայ ժողովրդի կազմավորման և նրա լեզվի ծագման մասին վարկածների, հիմնավորումների, հաճախ նաև իրարամերժ կարծիքների պակաս չկար։ Շատերն են անդրադարձել այդ թեմային։ Ս. Կապուտիկյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը վերջերս ընթերցողի դատին է հանձնել մի աշխատություն (՛՛Հայկ Նահապետ՛,՛Հեղինակային հրատարակչություն, 2022թ), որ նորովի է ներկայացնում հայ ժողովրդի ծագման պատմագրությունը։ Շատ են այստեղ ուշագրավ մանրամասները, որ լույս են սփռում մեր պատմության մութ էջերին։ Գրքի էջերում հիմնավորումներ կան երկաթի գյուտի և Հայկ նահապետի կողմից այն հայրենիք վերադարձնելու և որպես զենք թշնամու դեմ օգտագործելու վերաբերյալ։ Գիրքը բացվում է բաբելոնյան աշտարակաշինության նկարագրությամբ։ Հայկ-Բել հակամարտությունը յուրովի նկարագրելով այլ կերպ է արժևորվում Հայկի հաղթանակը ու մեր ճանապարհը դեպի ազատություն։
-Խոհեր, մտորումներ ու նահապետի պատվիրանը՝ եթե մեր աջ ձեռքը վնասվի, ձախով պիտի կռվենք։
… Բելի վախճանն է նկարագրվում, որ պատահել է Քրիստոսի ծննդից 2492 տարի առաջ՝ Նավասարդի 11-ին։ Աշխատության վերջում՝ ,Եվ ստեղծվեց Հայաստանըե վերնագիրն անգամ մեծացնում է աշխատության նկատմամբ հետաքրքրությունը։ Հեղինակը վերջում արժեքավոր խորհրդատվության համար շնորհակալություն է հայտնում տարբեր բնագավառի մի խումբ անձանց։ Գրքում մեր պատմական անունների, ծանոթագրությունների պակաս չկա։
-Ու՞մ տամ իմ մուրճ-կացինը,- հայկյան հարցադրումը շատ արդիական է նաև այս օրերին։ Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնում են նաև թեմատիկ նկարազարդումները։
Ավելին չեմ ուզում ասել, լավ կլինի ընթերցողն ինքը խորանա աշխատության հարյուրից էլ պակաս էջերում, ուր հազարավոր արժեքավոր բացահայտումներ կան։ Ես ամբողջապես կիսում եմ բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանի գրքի առաջաբանում ընդգծված ,Ստեղծագործությունն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ։ Հեղինակի լեզուն պատկերավոր է, համահունչ, գեղարվեստական դարձվածքներով ու ասացվածքներով հագեցված։ Գիտական տեսակետից այն ևս արժեք ունիե խոսք գնահատականը ու ողջունում հեղինակի գիրքը ռուսերեն լեզվով հրատարակելու մտադրությունը։ Իմ կարծիքով այն օտար ընթերցողին արժե հասցնել նաև այլ լեզուներով։


Վաղարշակ Ղորխմազյան
 

Վաղարշակ Ղորխմազյան Արմենուհի Դեմիրճյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին