Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտական ընկերությունը հերթական սոցհարցումն է անցկացրել 2023 թվականի համապետական ընտրությունների թեմայով։ Սոցհարցումներին մասնակցել է 2122 քաղաքացի Թուրքիայի 28 նահանգներներից։
Ermenihaber-ը գրում է, որ «Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս շաբաթ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանները․ Իշխող ԱԶԿ – AKP «Արդարություն և զարգացում կուսակցություն» 29․6% 36․5%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ Ընդդիմադիր ԺՀԿ – CHP «Ժողովրդահանրապետական կուսակցություն» 20% 24․7%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ Ընդդիմադիր ԼԿ – İYİ Parti «Լավ կուսակցություն» 9․1% 11․2%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ – HDP «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» 10․3% 12․7%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ Իշխանամետ ԱՇԿ – MHP «Ազգայնական շարժում կուսակցություն» 6․7% 8․2%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ Մյուս կուսակցությունները ստացել են 1% և ավելի քիչ ձայներ։