f

Անկախ

Նույնականացման քարտերը կտրամադրվեն մինչև 2023 թվականի փետրվար. Ֆիդանյան


Փոխոստիկանապետը վստահեցնում է` անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում հերթերն առաջանում են, քանի որ տրամադրվող փաստաթղթերի ծավալներն աճել են:

 Հայաստանում այս տարի քաղաքացիներին նույնականացման քարտ տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, որ շատերը բողոքում են քարտերի տրամադրման հետ կապված խնդիրների, հերթերի պատճառով, իսկ շատ դեպքերում էլ դրանք առհասարակ չեն տրամադրվում։

Ֆիդանյանն ասաց, որ այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը:

«Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-նշեց նա:

 

Խոսելով Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերի մասին փոխոստիկանապետը վստահեցրեց, որ տրամադրվող փաստաթղթերի ծավալներն էականորեն աճել են:

«Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչն էականորեն թեթևացրել է այդ հերթերը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»,– ասաց նա:

Ֆիդանյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, համաձայն որի 2021 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ, այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766:

Փոխոստիկանապետը նաև նշեց, որ մինչև 2024 թվականը Հայաստանում կդադարեն կենսաչափական անձնագրեր տրամադրվել։ Որոշումն ընդունվում է, քանի որ 2024 թվականից ոստիկանությունը պատրաստվում է ավելի կատարելագրոծված կենսաչափական անձնագրեր և ID քարտեր տալ։ Դրանցով կտրամադրվեն նոր սերդնի էլեկտրոնային պետական ծառայանություններ։ Արդեն իսկ ընտրվել են միջազգային խորհրդատուները, մշակվում են էլեկտրոնային նույնականացման նոր համակարգեր։

Մինչ այդ նախատեսվում է ուժի մեջ պահել հին անձնագրերը (առանց կենսաչափական տվյալների)։ Ավելի վաղ դրանց տրամադրումը նախատեսվում էր դադարեցնել 2023 թվականից։

Արա Ֆիդանյան ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն Հայաստան նույնականացման քարտ

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին