f

Անկախ

Տեղի է ունեցել 1-ին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակվածների երդման և վկայականների հանձնման արարողությունը


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել Երևան քաղաքի և մարզային բաժինների՝ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ծառայությունից հայտնում են, որ համալրելով ծառայության սպայական կազմի շարքերը՝ 13 նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, շնորհավորելով նորանշանակ հարկադիր կատարողներին, նրանց մաղթել է բարի ծառայություն և նվիրվածություն՝ անշեղորեն իրականացնելու ծառայողական պարտականությունները։

«Բավականին լուրջ առաքելություն եք իրականացնելու, որն անմիջականորեն շոշափում է մեր քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը։ Այստեղ է, որ պետք է լինեք աչալուրջ և նրբանկատ։ Ծառայությունը տևական ժամանակ է՝ լուրջ բարեփոխումների իրականացման ճանապարհ է անցնում, և դուք այդ բարեփոխումների առաջամարտիկներն եք լինելու։ Դուք եք փորձարկելու կատարված փոփոխությունները, քննության առնելու այդ բարեփոխումների արդյունքները։ Ձեզնից ակնկալիքները մեծ են։ Եղեք պատասխանատու, կազմակերպված, գործեք օրենքի տառին և իրավունքի ոգուն համապատասխան՝ չանտեսելով բարոյականության նորմերը և հանրային ծառայողի վարքագծի կանոնները»,- նշել է Սերգեյ Մեղրյանը։ 

Հայաստան ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին