ԵՄ մի շարք առաջատար երկրներ կոչ են արել վերանայել պատժամիջոցների ռեժիմը՝ համաշխարհային շուկաներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում կատարելով փաստաթղթին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ պատժամիջոցների կուրսի ճշգրտմանը կողմ են Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իսպանիան, ինչպես նաև Բելգիան և Պորտուգալիան։
Փաստաթղթում նշվում է, որ ռուսական արտադրանքի մատակարարումները երբեմն ուշանում են եվրոպական նավահանգիստներում ավելի երկար, քան անհրաժեշտ է։
«Ներկայիս իրավական իրավիճակը նպաստում է պատժամիջոցների քննադատությանը, որոնք փաստացի խոչընդոտում են սննդամթերքի և պարարտանյութերի առևտուրը», - մեջբերում է հրատարակությունը ԵՄ երկրների կոչից մի հատված։
Ավելի վաղ ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ պարարտանյութերի և պարենային ապրանքների համաշխարհային շուկան չի կարող վերականգնվել առանց Ռուսաստանի։