ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմի վտանգը մեծանում է։ Գրում է Russian.rt.com-ը։
«Նման սպառնալիքն աճում է, այստեղ թաքցնելու ոչինչ չկա»,- ասել է նա։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենքերը դիտարկում է որպես պաշտպանության միջոց։
Նրա խոսքով՝ միջուկային զենքի կիրառման Ռուսաստանի ռազմավարությունը կառուցված է այսպես կոչված պատասխան հարվածի շուրջ։
Նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը իր անվտանգության ապահովման հարցում կենտրոնանում է առաջին հերթին խաղաղ միջոցների վրա, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանվել իրեն հասանելի բոլոր միջոցներով։