f

Անկախ

Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանափակել ԱԹՍ-ների մատակարարումը Ռուսաստան «երրորդ երկրների միջոցով»


ԱԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ ԵՀ-ն մտադիր է պատժամիջոցների իններորդ փաթեթի օգնությամբ մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցների ցանկում ավելացնել ևս 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում ևս երեք ռուսական բանկեր, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, Պետդումայի և Դաշնության խորհրդի անդամներ, նախարարներ, քաղաքական կուսակցություններ, շրջանների ղեկավարներ և այլն։

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանափակել անօդաչու թռչող սարքերի մուտքը  Ռուսաստան, ներառյալ դրանց մատակարարումը երրորդ երկրների միջոցով, ինչպիսին Իրանն է։

The Financial Times-ն ավելի վաղ գրել էր, որ ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Բելգիան և Պորտուգալիան, խնդրում են Եվրահանձնաժողովին (ԵՀ) ճշգրտել պատժամիջոցները՝ Ռուսաստանից սննդամթերքի արտահանումը թույլ տալու համար, քանի որ ներկայիս սահմանափակումները հետաձգում են կենսական նշանակության մատակարարումները աղքատ երկրներին։ Ինչպես գրում է թերթը, ԵՄ երկրների կառավարություններն ու տրանսպորտային օպերատորները ռուսական հացահատիկի և պարարտանյութերի տարանցումը թույլ տալու վերաբերյալ ԵՀ-ի ցուցումները համարում են ոչ բավարար հուսալի իրավական տեսանկյունից։

Նախօրեին հրատարակությունը հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները նախատեսում են առաջիկա օրերին քննարկել ԵՄ անդամ երկրների հետ սահմանափակող միջոցները և ակնկալում են դրանք համաձայնեցնել մինչև հաջորդ շաբաթվա վերջ։

Աշխարհում Եվրահանձնաժողով ԱԹՍ Ռուսաստան մուտք արգելք

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին