Իսպանական Կատալոնիայում երկու գնացքների բախման հետևանքով տուժել է մոտ 150 մարդ։ Այս մասին հայտնել է քաղաքացիական բնակչության պաշտպանության ինքնավար համայնքի գրասենյակը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բախումը տեղի է ունեցել Բարսելոնա նահանգում, դեպքի վայրում են շտապօգնության ջոկատները։ Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 70 տուժածի մասին։ «150 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, ևս 5-ի վիճակը միջին ծանրության է»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Գնացքներն ամբողջությամբ տարհանվել են։ Ծառայությունը նաև զգուշացնում է ինքնավար համայնքի երեք տարածաշրջանային երկաթուղային գծերի շահագործման հետ կապված խնդիրների մասին։