Պերուի խորհրդարանը քվեարկել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկության օգտին, ով ավելի վաղ հայտարարել էր օրենսդիր մարմնի լուծարման և պարետային ժամ մտցնելու մասին։
Առաջարկին կողմ է քվեարկել 101 օրենսդիր։
«Նախագահի պաշտոնը կստանձնի առաջին փոխնախագահ Դինա Բոլուարտեն»,-ասել է նիստի նախագահողը։
Ավելի վաղ Պերուի զինված ուժերի և ազգային ոստիկանության միացյալ հրամանատարությունը հայտարարել էր, որ իրենք մտադիր չեն ենթարկվել նախագահ Պեդրո Կաստիլյոյին, ով հայտարարել է խորհրդարանը ցրելու և պարետային ժամ մտցնելու մասին։
Ավելի ուշ Պերուի ոստիկանությունը ձերբակալել է նախագահ Պեդրո Կաստիլյոյին։
Ըստ տեղի ԶԼՄ-ների նման հայտարարություն է տարածել ոստիկանությունը։
Միաժամանակ, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ երկրի ղեկավարին անվանել է նախկին նախագահ։