f

Անկախ

Արևմտյան պետությունները Թուրքիային մեղադրում են նավթի համաշխարհային մատակարարումները խափանելու համար․ Financial Times


Արևմտյան պետությունները Թուրքիային մեղադրում են համաշխարհային շուկա նավթի մատակարարումներին խոչընդոտելու համար՝ Բոսֆորի և Դարդանելի հատվածներում լցանավերի կուտակման պատճառով։ Այս մասին գրում է Financial Times-ը, որին վկայակոչում է Forbes.ru-ն։ FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիան թույլ չի տալիս լցանավերին անցնել՝ մտավախությամբ, որ բեռը կարող է ապահովագրված չլինել ԵՄ պատժամիջոցների պատճառով․ նրանք արգելում են ապահովագրել ու տեղափոխել ռուսական նավթ, եթե այն վաճառվում է երրորդ երկրներին մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով։ Դրա համար Անկարան պահանջում է, որ յուրաքանչյուր նավ հաստատի, որ ապահովագրված է միջադեպերից, օրինակ՝ նավթի արտահոսքից կամ բախումներից։ Սակայն լրատվամիջոցի երկու զրուցակիցներ էլ ասել են, որ խցանված լցանավերի մեծ մասը նավթ է տեղափոխում Ղազախստանից, այլ ոչ թե Ռուսաստանից. դրա համար սահմանափակումներ չկան, ինչը նշանակում է, որ նավերի անցումն արգելելու պատճառ չկա։ Ղազախական KazMunayGas նավթագազային ընկերության ղեկավար Մագզում Միրզագալիևը հայտնել է, որ դեկտեմբերի 7-ին խցանման մեջ եղել է 21 լցանավ, որոնցից 8-10-ը կապված են Ղազախստանի հետ։ Միրզագալիևը նշել է, որ Բոսֆորում նավերի կուտակումը նորմալ երևույթ է․ մեկ տարի առաջ ուշացումը 14 օր էր, այժմ՝ վեցից ոչ ավելի։

Թուրքիան այժմ արգելափակել է առնվազն 22 տանկեր, գրում է FT-ն։ Bloomberg-ն էլ հայտնում է, որ ավելի քան 23 միլիոն բարել ղազախական նավթով 26 լցանավեր խցանման մեջ են մնացել։ FT-ի աղբյուրներից մեկն ասել է, որ այդ վառելիքը ոչ մի սցենարով ենթակա չէ գնային շեմի, և դրա ապահովագրական կարգավիճակը որևէ կերպ չի փոխվել։

Բացի այդ, լրատվամիջոցը նշում է, որ Ղազախստանը ելք ունի միայն դեպի փակ Կասպից ծով, ուստի Ղազախստանից նավթը խողովակաշարով տեղափոխվում է Սև ծովի ռուսական նավահանգիստներ և այնտեղից ուղարկվում գնորդներին։ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները ոչ մի կերպ չեն սահմանափակում այս գործընթացը։

FT-ին մեխանիզմում ներգրավված պաշտոնյան ասել է, որ գնի շեմի սահմանափակումը չի պահանջում լցանավերից ստանալ ապահովագրություն յուրաքանչյուր նավարկության համար, մատակարարումների խափանումը Թուրքիայի գործողությունների արդյունքն է, այլ ոչ թե գնային շեմի սահմանման։ Նախօրեին էլ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը Թուրքիային ծանուցել է, որ գնային շեմը չի ենթադրում բոլոր նավերի պարտադիր լրացուցիչ ստուգումներ։ 
 

Աշխարհում Թուրքիա նավթի արդյունահանում

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին