f

Անկախ

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորին թույլ չեն տվել խորհրդարանում քրդերեն ելույթ ունենալ


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) խորհրդարանի փոխնախագահ Հայդար Աքարը դեկտեմբերի 6-ին թույլ չի տվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Իմամ Թաշչըերին նիստում քրդերեն ելույթ ունենալ, գրում է Duvar-ը։

2023 թվականի բյուջեի հարցով քննարկումների ժամանակ Թաշչըերը ցանկացել է ամբողջ ելույթը քրդերեն ներկայացնել։ Որոշ ժամանակ դա թույլ տալուց հետո՝ խորհրդարանի փոխնախագահ Հայդար Աքարը խնդրել է Թաշչըերին ելույթը թուրքերեն շարունակել։ Երբ Թաշչըերը ցանկացել է շարունակել խոսել քրդերեն, Աքարն անջատել է խոսափողը և թույլ չի տվել պատգամավորին խոսել՝ «կանոնակարգի համաձայն»։

«Ես ևս մայրենի լեզու ունեմ (թուրքերենից տարբեր): Այստեղ ոչ մի պատգամավոր չի կարող ինձ հասկանալ, երբ ես խոսում եմ իմ մայրենի լեզվով։ Ես շարունակում եմ խոսել թուրքերեն, որը երկրի պաշտոնական լեզուն է, որպեսզի բոլորս հասկանանք: Նա կարող է մի քանի նախադասություն (քրդերեն) ասել, բայց չի կարող ամբողջ ելույթն ասել քրդերեն»,- ասել է Աքարը։

Առարկելով որոշման դեմ՝ HDP խմբի փոխնախագահ Մերալ Դանիշ Բեշթաշն ասել է․ «Այստեղ հարյուրավոր քրդախոս պատգամավորներ կան։ Վեհաժողովի չորս հինգերորդը կարող է չհասկանալ, բայց ես պնդում եմ, որ մեկ հինգերորդը հասկանում է: Սա Թուրքիայում բնակվող ավելի քան 30 միլիոն քրդերի լեզուն է։ Քրդերը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ չե՞ն, հարկեր չե՞ն վճարում»։

Նա հավելել է, որ կանոնակարգը չի նշում, որ քրդերեն խոսել չի կարելի։ «Ես դեմ չեմ քրդերենին։ Նա կարող է ինչ-որ բան ասել իր մայրենի լեզվով։ Եթե նա թարգմանի դրանք, մենք կարող ենք հասկանալ դիտողությունները։ Ասում եք, որ 30 միլիոն քուրդ դա հասկանում է, իսկ մնացած 50 միլիոնը չի հասկանում: Նպատակն է, որ 86 միլիոն մարդ հասկանա»,- ի պատասխան՝ ասել է Աքարը։ 
 

 

Թուրքիա Աշխարհում Թուրքիայի մեջլիս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (HDP-ԺԴԿ)

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին