f

Անկախ

Սահմանադրական բարեփոխումներն ուղված են լինելու այս իշխանությանը խանգարող սահմանադրական ինստիտուտների վերացմանը․Գոհար Մելոյան


Ankakh.com-ի զրուցակիցն է սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։

-Այս իշխանությունները մեծ ջանասիրությամբ սահմանադրական բարեփոխումների վրա են աշխատում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է սահմանադրությունն իր «հագո՞վ կարել տալ»։

-Ես բազմիցս այս հարցադրմանը փորձել եմ պատասխանել։ Իր հագով կարելը հարաբերական հասկացություն է, հնարավոր են սահմանադրական լուծումներ, որոնք այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը որոշակիորեն խանգարում են, բայց ավելի շատ ես կգնահատեի սա շեղող օրակարգ օրախնդիրներից, որոնք առկա են մեր երկրում, ճգնաժամային իրավիճակներից։ Որովհետև ակնհայտ է, որ այսպիսի պայմաններում մեղմ ասված սահմանադրական փոփոխությունները տեղին չեն։

Եթե մի փոքր պատմական հետ հայացք նետենք, կնկատենք, որ մեր երկրւմ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար առնվազն թույլ է տրվել, որ անհրաժեշտ ժամանակաշրջան անցնի, որպեսզի հասունանան այդ փոփոխությունները։ Իրապես, իմ կարծիքով, որպես ոլորտային մասնագետ, տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները այդ ժամանակահատվածով են պայմանավորված են եղել և ժամանակի իրավունքի զարգացման մարտահրավերներով անհրաժեշտ են եղել։

Դիցուք, Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է 1995 թվականին, առաջին սահմանդրական փոփոխությունները տեղի են ունեցել 2005 թվականին, երկրորդը՝ 2015 թվականին։ Այսինքն, առնվազն տասը տարվա միջակայք է անցել՝ միջակայք կա դրանց միջև և տասը տարվա իրավունքի զարգացման արդյունքում իմ գնահատմամբ արդարացված էին նման փոփոխությունները՝ առավել ևս, որ երկու դեպքում էլ նույն Եվրոպայի կողմից, միջազգային կազմակերպությունների կողմից դրանք բավականին բարձր գնահատանքի են արժանացել։

Մասնավորապես, օրինակ վերջին 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների Մարդու իրավունքներին նվիրված գլուխը համարվում է որպես լավագույն օրինակներից մեկը Եվրոպայում, ինչի մասին բնականաբար նախկինում ընդդիմադիր ներկայիս իշխանություն կազմող գործիչները բնականաբար չէին խոսելու և շրջանցում էին՝ փորձելով հանրությանը մանիպուլացնել զուտ կառավարման ձևին և ընտրական համակարգին հղում կատարելով։ 

-Ներկայիս սահմանադրական բարեփոխումներին ինչպե՞ս եք վերաբերվում՝ ճի՞շտ ժամանակ են ընտրել։

-Ինչ վերաբերվում է ներկայիս սահմանադրական բարեփոխումներին, իմ գնահատմամբ մեր երկրում այնքան շատ են խնդիրներն ու ճգնաժամային իրավիճակները, որպեսզի անցկացվեն նման փոփոխություններ, հատկապես իրավունքի համատեքստում այնպիսի զարհուրելի իրավիճակների ենք  մենք առերեսվել, երբ իրավունքն ամբողջովին իր սահմանադրական հիմնարար սկզբունքներով արհամարհվել է զուտ իշխանության քաղաքական նպատակահարմարության կոնտեքստում։

Ունենք իրավիճակ, երբ իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքները ընդհանրապես զուտ թղթի վրա թողնված ինչ-որ դրսևորումներ են, որովհետև այս պահին իշխող ուժը գործադիր իշխանությունում նշանակվելուց հետո միանձնյա էր կազմում՝  անգամ չունենք կոալիցիոն կառավարություն։ Այնուհետև օրենսդիրում ընտրություններից հետո բացարձակ որակյալ մեծամասնություն կազմեց, ինչը մեր երկրում աննախադեպ էր ու գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ օրենսդիր իշխանությունը հատկապես 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից  հետո պետք է բացարձակ վերահսկող գործառույթ իրականացներ և գործադիր իշխանությանը զսպող ու վերահսկող օղակ հանդիսանալ, վերածվել է գործադիր իշխանության կամակատարի և կամարտահայտությունը կյանքի կոչող մի հպատակ կառույցի։ 

-Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները ճի՞շտ են ընտրված։

-Այս պայմաններում, կրկին եմ ընդգծում, իմ գնահատմամբ զուտ ավելորդ ժամանակի վատնում է և հատկապես , եթե հետ հայացք նետենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին կազմին՝ մեր երկրի լավագույն գիտահեն հետագիծ ունեցող գիտնականներ են եղել հանձնաժողովի կազմում։  Ինքս 2015 թվականի հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն եմ իրականացրել և ի հեճուկս այն պնդումների, որ հանձնաժողովը նախկին ղեկավարը փորձում էր իր հագով սարքել, տեսել եմ լիարժեք մասնագիտական դասագրքային օրինակ՝ հետագայում կարելի էր դրանք դարձնել, քննարկումներ, ահռելի աշխատանք, պրոֆեսիոնալ ավելի արժանավոր սահմանադրական հիմնավոր փաստաթուղթ ստեղծելու համար։ Իսկ հիմա, կարծում եմ, հանձնաժողովի կազմն էլ է մեղմ ասած մտահոգիչ։
Իրենք անգամ հաջողել են իրենց կառավարման օրոք՝ այս չորս տարիների ընթացքում մեկ անգամ  ձախողել այս պրոցեսը, եթե չեմ սխալվում ետպատերազմյան շրջանում դադարեց նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությունը՝ գիտնական անդամների՝ դրա կազմից դուրս գալու հիմքով։

-Հնարավո՞ր է, որ այդ փոփոխությունները կատարվեն առանց այս իշխանությունների լծակների ավելացման, որքան էլ ուշադրություն շեղելու նպատակ ունենան։

-Իմ գնահատմամբ, առաջին հերթին օրակարգային առաջնահերթություն ունեցող հարցերից շեղման նպատակ ունի կամ շեղման հերթական օրակարգային հարց է հանդիսանում, երկրորդը, բնականաբար, եթե իրենք անցկացնեն սահմանադրական բարեփոխումներ, իմ կարծիքով, դրանք ուղղված են լինելու իրենց իշխանությանը խանգարող սահմանադրական ինստիտուտների և կարգավորումների վերացմանը։

Գոհար Մելոյան Սահմանադրություն Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին