* Հայաստանի համար սա պատմական վայր է. Սյունիքի Եռաբլուր գագաթն է, որտեղ Դավիթ Բեկը հաղթել է թյուրքական ղարաչոռլու ցեղին՝ սկիզբը դնելով Հայկական լեռնաշխարհի ազատագրման։
#հակաՀայաստան'ի համար սա ողբերգական վայր է, քանզի Դավիթ Բեկը «խախտել է հայ-թյուրքական համակեցությունը»։ Սա այլաբանություն չէ, սա բառացի մեջբերում է մի լևոնական վայ-«գիտնականի» խոսքերից։
* Հենց սա է հակաՀայաստանը՝ հայանուն քաղկեդոնականը, հայանուն բոլշևիկը, իսկ այսօր արդեն՝ հայանուն թուրքը։
* Մենք պետք է Հայաստանն ազատագրենք հակաՀայաստանից։ Իսկ դրա համար պետք են նաև դաշնակիցներ։ Մեր Հայկական նախագիծ / Armenian Project իր արտասահմանյան գործընկերների հետ համակազմակերպել է «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը, որ մեկնարկում է այսօր՝ հայության քաղաքական կենտրոն Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Հրավիրյալ փորձագետները Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Հնդկաստանի Հանրապետությունից են։ Միջոցառումը կլուսաբանվի մամուլում։