Ֆիլիպիններում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պոնդագիտան քաղաքից երկու կիլոմետր հյուսիս-արևելք:
Օջախը գտնվել է 73 կմ խորության վրա։
Ավելի վաղ սեյսմոլոգները հունական Կրետե կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էին գրանցել։