f

Անկախ

Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները


1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան», իսկ նիկոլազգիների համար վախենալու ՀՀ նախկին իշխանությունների ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը, որով դեկտեմբերի 9-ը, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Ինչի՞ համար էսքան երկար պատմեցի ՄԱԿ-ի կյանքից, որովհետեւ մարդկության ամենադաժան ցեղասպանություններից մեկը վերապրած հայը տրամաբանորեն ենթադրում էր, որ Հայաստանի «սյուր-դեմոքրըսի» եւ «մարդասիրության բարոմետր» իշխանությունն առաջինը պիտի դեկտեմբերի 9-ին եւս մեկ անգամ հիշատակի ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարտումը, եւ եւս մեկ անգամ էլիտար բրոկոլի ուտող միջազգային հանրությանն ու աշխարհին հիշեցնի Հայոց Ցեղասպանության ու այն իրականացնող Օսմանյան Թուրքիայի մասին։

Բայց դեկտեմբերի 9-ը անցավ հրապարակի անճաշակ տոնածառի ռաբիս լույսերի համազգային սելֆիի տակ, ու միայն հաջորդ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեց, որ մենք ցեղասպանվել ենք։

Եւ ի՞նչ։

Առանձնապես ոչինչ։ Հետին թվով երկնեցին մի իդիոտ տեքստ, որում Հայոց Ցեղասպանություն եզրույթն օգտագործված է մեկ անգամ, այն էլ՝ պատմական ակնարկի շրջանակում, եւ որեւէ հիշատակում, թե ո՞վ է իրականացրել 20-րդ դարի ամենազարհուրելի ցեղասպանությունը՝ չկա։

Կարդալով ՀՀ ԱԳՆ-ի տեքստը, մտածեցի, որ Հայոց Ցեղասպանությունը գուցե իրականացրել են Մայա ցեղի «թալեաթները», կամ՝ շումերները ու «հետմահու» գցել են Օսմանյան Թուրքիայի ջեբը։

Հա, ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղզիկ տեքստում չկար նաեւ որեւէ ուղերձ միջազգային հանրությանը՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։

Հասկանում եմ, կարող է Մեւլութ Չավուշօղլին ջղայնանար ու եւս մեկ անգամ ձեռքի 3 մատով մեզ, հայերիս, գորշ գայլերի սիմվոլիկա ցույց տար, ինչպես արդեն արել է։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Հայոց Ցեղասպանություն Հայաստան

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին