f

Անկախ

Պետք է պատրաստվել Ադրբեջանի համակարգային սադրանքներին և տարբեր իրավիճակներին արձագանքել նախապես մշակված փաթեթներով


Արցախի իշխանությունը ուշացումով արձագանքել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մարտակերտի շրջանում հայտնված ադրբեջանցիների խնդրին։

Ըստ պարզաբանման, «մշտադիտարկման» նպատակով ռուս խաղաղապահներին ուղղված ադրբեջանցիների դիմումը Արցախի իշխանության և հանքարդյունաբերական ընկերության ղեկավարության հետ սահմանված կարգով չի քննարկվել, ըստ այդմ՝ ստացվում է, որ նրանց շարժն ու քայլերն առանց Արցախի իշխանության համաձայնությամբ է իրականացվել։

Եթե ընդունեք, որ պաշտոնական պարզաբանումն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա մի քանի հարցադրում է առաջանում։

1. Ինչպե՞ս է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը՝ առանց Արցախի իշխանության համաձայնության, ադրբեջանցիներին Արցախի տարածքում որևէ վայր ուղեկցում։

2. Երկրորդ, արդյո՞ք Արցախի իրավապահ համակարգը չի վերահսկում իր տարածքում ադրբեջանցիների հնարավոր մուտքն ու տեղաշարժը և ադրբեջանցիների ներկայությունը ֆիքսում այն ժամանակ, երբ արցախցիները Մարտակերտի հատվածում ճանապարհ են փակում։

Եթե ավելի վաղ է ֆիքսվել, ապա շատ ավելի վատ, եթե այն նախապես է ֆիքսվել և քայլեր չեն ձեռնարկվել։

Եթե ադրբեջանցիների շարժի մասին իմացել է միջին վիճակագրական արցախցին ու դրանց ճանապարհը փակել, ապա ինչպես կարող էին դրա մասին չիմանալ իրավապահ մարմինները։

3. Արդյո՞ք նման դեպքերում Արցախի նախագահը միայնակ է որոշում կայացնում, թե՞ դա կոլեգիալ որոշման հետևանք է։

Այս հարցը շատ կարևոր է, որովհետև այսպիսի առիթներ առաջին անգամ չեն առաջանում և վստահաբար առաջիկայում ևս ծանր ժամանակներ են սպասվում։

4. Արդյո՞ք Արցախի իշխանությունը խորը գիտակցում է, թե ինչ է իրականում ուզում Ադրբեջանը և ինչպիսի հնարավոր քայլեր են ձեռնարկվելու Արցախի դեմ։

Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի, հակառակ դեպքում Ադրբեջանը հետևողականորեն ներխուժելու է Արցախի ներքին կյանք։

Այս խնդիրը չէր առաջանա կամ այս ձևով ճնշում չէր լինի, եթե ամիսներ առաջ, Արցախի իշխանությունը չթույլատրեր ադրբեջանցիների մուտքը Սարսանգի ջրամբարի տարածք, ընդ որում՝ դա արել էր գաղտնի և հանրությունն այդ մասին իմացավ, երբ ադրբեջանցիներն այդ այցի վերաբերյալ ռեպորտաժներ հրապարակեցին։

Պետք է պատրաստվել Ադրբեջանի համակարգային սադրանքներին և տարբեր իրավիճակներին արձագանքել նախապես մշակված փաթեթներով։

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում Արցախ Ադրբեջան Ռուս խաղաղապահներ Հայաստան խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին