Հայաստանում դեկտեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 881-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 2930 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 240 491 է:
Փաստացի այս պահին բուժվում է 247 պացիենտ, նվազել է 6-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 435 060 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 89 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8712 է: